Պատվեր կատարելիս լրատվականները «ձեռք չեն տալիս» միայն իրենց կերակրողին. ԲՀԿ-ին անհարկի են մեղադրում
Արման Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ նախագծի ընդունումը ձախողվեց՝ անհրաժեշտ 63 կողմ ձայնի փոխարեն 56 կողմով։ Որոշ լրատվականների՝ ԸՕ-ի բարեփոխումների ընդունման այս ձախուղումը՝ իրենց էժանագին հոդվածների միջոցով, վերելքի հույս ներշնչեցին, ու ոգևորված այս փաստից այդ սև ուժեր ներկայացնող, պատվեր կատարող լրատվականները, շտապեցին գրել հոդվածներ այն մասին, որ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն իրենց մասնակցությունն են ունեցել ԸՕ-ի տապալման հարցում: Այս շտապողական վիճակը լրագրողներին նույնիսկ թույլ չի տվել գոնե տարրական հաշվարկ կատարել, ու հաշվել, թե քանի պակաս ձայն կար օրենքի ընդունման համար։ Լրատվականների թույլ տված կոպիտ սխալը, իհարկե, հնարավոր չի լինի ուղղել, փոխարենը կարելի է թվերին ուշադիր լինել, ԱԺ նիստի ընթացքում կողմ քվեարկողների 50-ից ավելի տոկոսը եղել են ԲՀԿ-ից, ԲՀԿ-ական պատգամավորների 90%-ը կողմ է քվեարկել ԸՕ-ի բարեփոխումներին։
Սա առաջին դեպքը չէ, երբ ԲՀԿ-ին մեղադրում են ինչ որ նախագծի ընդունման կամ մյուսի չընդունման մեջ։ Հուշագիրը, որը ստորագրվեց ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, լիովին ապացուցեց, որ ԲՀԿ-ն ժողովրդի իշխանության կողքին է։
Գուցե այս ձախողման մեղավորներին պետք է այլ տեղում փնտրել։ Ինչու՞ լրատվականները չմեղադրեցին դեմ քվեարկած, կամ բացակայող ՀՀԿ-ականներին։ Այս հարցը ունի մի պատասխան, պատվեր կատարելիս լրատվականները «ձեռք չեն տալիս» միայն իրենց կերակրողին։