ՀՀԿ-ն առավոտյան նիստ է արել եւ հստակեցրել իր դիրքորոշումն Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում առավոտյան տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի նիստը:
ՀՀԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նիստին քննարկվել եւ հաստատվել Հայաստանի Հանրապետական կուսակցության դիրքորոշումը Կառավարության կողմից Ազգային Ժողով ներկայացված Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ, որը պաշտոնապես կհրապարակվի ԱԺ արտահերթ նիստին։
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ժամը 11-ին կառավարության նախաձեռնությամբ հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում Ընտրական օրենսգրքի փոփոխություններն են: Եթե խորհրդարանը չընդունի այդ օրինագծերի փաթեթը, ապա ԱԺ արտահերթ ընտրությունները դեկտեմբերին տեղի կունենան գործող Ընտրական օրենսգրքով: