Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել
Հասարակություն

Սևան քաղաքն այսուհետ կսպասարկի նորակառույց բարձրակարգ հիվանդանոց

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը և այլ հյուրեր մասնակցել են Սևան քաղաքի նորակառույց բուժկենտրոնի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Առողջապահության նախարարությունից, բժշկական հաստատության բացման խոսքում Արսեն Թորոսյանը մեծապես կարևորել է մարզային հերթական ժամանակակից բուժհաստատության շահագործման մեկնարկն ու շեշտել, որ նորակառույց բարձրակարգ ԲԿ-ն Սևանի տարածաշրջանի շուրջ 40 հազար բնակչությանը կմատուցի որակյալ, մատչելի և արդի ծառայություններ:



«Ուրախ եմ, որ հետայսու առողջապահական ամենատարբեր հարցերի դեպքում սևանցիներն այլևս շենքային պայմանների ու տեխնիկական հագեցվածության խնդիրների պատճառով չեն խուսափի հենց հայրենի քաղաքում բուժում ստանալուց ու հնարավորություն կունենան սպասարկվել բազմապրոֆիլ ու ժամանակակից հիվանդանոցում: Մասնագետների վերապատրաստման միջոցով փորձ է արվել նոր որակ հաղորդել նաեւ մասնագիտական սպասարկմանը: Մեզ համար գերնպատակ է համահարթեցնել առողջապահական ծառայությունների որակը մայրաքաղաքում եւ մարզերում, ու, հուսանք` սա մեր ամենալուրջ արդյունքներից մեկը կլինի»,-հայտարարել է Թորոսյանը:

Նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել ծրագրի իրագործման ողջ ընթացքում ներդրված ջանքերի համար` թե Համաշխարհային բանկի, թե ԾԻԳ-ի, թե առողջապահության նախարարության նախկին ու այժմյան ներկայացուցիչներին: «Համատեղ ջանքերի շնորհիվ առաջիկայում մենք հայտարարելու ենք նաեւ Վանաձորի ու Արտաշատի նոր բուժկենտրոնների բացման մասին: Ընթացքում են եւս մի շարք քաղաքներում նոր բուժկենտրոնների կառուցման աշխատանքները»,-շեշտել է Թորոսյանը:

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն իր հերթին շեշտել է, որ սա Համաշխարհային բանկի միջոցներով Գեղարքունիքի մարզում կառուցվող երրորդ բժշկական կենտրոնն է` Գավառից ու Ճամբարակից հետո: «Ես հպարտ եմ այն աջակցության համար, որի շնորհիվ Գեղարքունիքի բնակիչները 2000թ.-ից սկսած Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող նախագծերի շրջանակներում ունեցել են 21 գյուղական ամբուլատորիա` կառուցված, վերանորոգված եւ հագեցած: Մենք ակնկալում ենք շարունակել աշխատել առողջապահության նախարարության, մարզպետերի, համայնքապետերի հետ` առավելագույնի հասցնելու Հայաստանի հպարտ մարդկային կապիտալում ներդրումների արդյունքները»,-շեշտել է Բոսութղոն:


ՀԲ «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագրի շրջանակում` ՀՀ ԱՆ ԱԾԻԳ-ի կողմից Սևանի նոր բուժկենտրոնի կառուցումը մեկնարկել է 2016թ. օգոստոսի 3-ին, ավարտին հասցվել այս սեպտեմբերի սկզբին: Սա 32 մահճակալանոց բազմապրոֆիլ հիվանդանոց է` թերապևտիկ և մանկաբուժական, վիրաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական, ինտենսիվ թերապիայի, ցերեկային ստացիոնար բաժանմունքներով և ծառայություններով: Նոր կենտրոնն ունի նաև ախտորոշիչ բաժանմունք՝ ներառյալ լաբորատորիա, անհետաձգելի բուժօգնության սրահ, օժանդակ այլ ծառայություններ:
Ծրագրի շրջանակներում կենտրոնը հագեցվել է ժամանակակից բժշկական սար­­քա­վո­րումներով, կահույքով և բուժպարագաներով: Տրամադրվել են բազմաֆունկցիոնալ ռենտգեն համալիր, շարժական ուլտ­րա­­­ձայնային հետա­զոտ­ման սարք, վիրա­սրա­հի համար նախատեսված վիրահատական LED լուսատու, բազ­մա­ֆունկցիոնալ վիրահա­տա­կան սեղան` վնասվածքաբանական վիրահատությունների համար նախատեսված կցորդով, թոքերի արհես­­տա­կան օդափոխության սարք, անզգայացման սարք, դե­ֆիբրիլյատոր, ժամանակակից լա­բո­րա­տոր սարքեր և ոչ միայն: Մի շարք սարքավորումների տրամադրումն ընթացքի մեջ է:

ՀՀ ԱՆ ԾԻԳ-ի կողմից իրականացվող վար­կա­յին ծրագրով Սևանի ԲԿ-ի կառուցման համար ներդրվել է 1 մլրդ 275,7 մլն դրամ, որից ՀՀ կառավարության միջոց­նե­րից` 255.1 մլն դրամ (20%), ՀԲ վարկային միջոցներից` 1 մլրդ 20.6 մլն դրամ (80%):

Ներդրումները կատարվել են հետևյալ ուղղություններով.
- Նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում` 47մլն դրամ,
- Մասնաշենքի կառուցում` 895.5 մլն դրամ,
- Բժշկական և ախտորոշիչ սարքավորումների մատակարարում, տեղադրում,
անձ­նա­կազ­մի ուսուցում` 275.5 մլն դրամ,
- Բժշկական կահույքի մատակարարում` 57.7 մլն դրամ:

Սևանում նոր արդիականացված ԲԿ ունենալու ծրագիրը կառավարությունը հաստատել է 2006-ին ընդունված, 2015-ին փոփոխված որոշմամբ, ըստ որի` Սևանի հիվանդանոցը և Սևանի պոլիկլինիկան միացվում են` դառնալով Սևանի ԲԿ` 60-ի փոխարեն 32 մահճակալով: Սևանի նոր ԲԿ-ի ստեղծման արդյունքում նախկին հիվանդանոցի շենքն ազատվել է և սեփականության իրավունքով տրամադրվել ՀՀ ԱՆ «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ին:

Սևանի բուժկենտրոնի նորակառույց շինությունը միաձույլ հիմնա­կմախ­քով, բարձր սեյսմակայունությամբ, հիվանդանոցաշինության միջազ­գա­յին չա­փա­նիշ­ե­րին համապատասխանող կառույց է: Դրան կից կառուցվել է կաթ­սայատուն և էլեկտրաենթակայան, ջրամբար՝ 150 խորանարդ մետր տարողությամբ: Ապահովված են դիզելային գեներատոր, ինժեներական բոլոր ներքին ենթա­կա­ռուց­վածք­ները (տաք և սառը ջրա­մա­տա­կա­րարման, էլեկտրասնուցման ու ջեռուց­ման), մոնտաժ­վել են բժշկական գազերի (թթվածին, օդ, վակուում), օդափոխության, քույրա­կան ազդա­կան­չի, հակա­­հրդեհային ազդարարման համակարգերը, համակարգ­չա­յին ու հեռախոսա­կապի ներքին ցան­­ցերը: Կենտ­րոնի արտաքին տարածքը բարեկարգվել է` ասֆալ­տա­պա­տում, ար­տա­քին լուսավորություն, ցան­կա­պատում: