Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել
Հասարակություն

Կլինի՞ նոր որակի քարոզարշավ, թե՞ կկրկնենք հինը

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավային ոչ պաշտոնական մեկնարկը, կարելի է ասել, արդեն տրված է: Արդեն հիմա տեսանելի է, որ քաղաքական ուժերը սկսում են ոչ միայն կուսակցական ցուցակները ճշգրտել, այլև զբաղված են, այսպես ասած, հանրային տրամադրություններ ստուգելով, այդ տրամադրությունների հետ աշխատելու եղանակներ ու ձևաչափեր որոնելով: Հանրային տրամադրությունների հետ աշխատանքում կարևորագույն դերակատարում ունեն համացանցային տեխնոլոգիաներն ու ռեսուրսները՝ ԶԼՄ դաշտից սկսած, սոցիալական ցանցերով վերջացրած: Նախորդ տարիների ընթացքում, ցավոք, ձևավորվել է մի ավանդույթ, երբ քաղաքական գրեթե բոլոր ուժերը փորձում են իրենց քարոզչությունը, մրցակից ուժերի դեմ հակաքարոզչությունը, սեփական ծրագրերի ներկայացումն իրականացնել, այսպես ասած, զարտուղի ճանապարհներով: Համացանցն այդ զարտուղի ճանապարհների համար տալիս է ահռելի գործիքակազմ: Ընդհանրապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում նախընտրական քաղաքականություն իրականացնելու մշակույթը հեռու է իդեալականից, համացանցի տված ահռելի հնարավորությունները օգտագործվում են հակառակ վեկտորով: Ավելին, համացանցի տված հնարավորություններից օգտագործվում են անանուն մնալու, իրադարձություններին կտրուկ արձագանքելու հատկանիշները՝ երկրորդ պլան մղելով այլ, ավելի ներառական ու արդյունավետ գործիքներ:

Նոր քաղաքական իրավիճակն, ի թիվս այլ գործոնների, կարող է շանս տալ քաղաքական ուժերին իրենց քարոզչությունը հատկապես մեդիահարթակներում և սոցցանցերում իրականացնել այլ, նախորդից տարբերվող տրամաբանությամբ: Պարզ, միագիծ, միատարր քարոզչությունը վաղուց ոչ միայն հոգնեցրել է, այլև արդեն արդյունավետ չէ: Ըստ այդմ, համացանցի բարիքները պետք է փորձել օգտագործել բոլորովին այլ կերպ՝ քաղաքացիների հետ հաղորդակցությունն ինտենսիվ դարձնելու, սեփական ծրագրերն ու մոտեցումներն առավել ինտերակտիվ ներկայացնելու ձևաչափերով: Սա, ընդ որում, ոչ միայն այս կամ այն կուսակցության PR–ով զբաղվողների տեխնիկական խնդիրն է, սա, ըստ էության, նոր Հայաստանի նոր խաղի կանոնների պահանջն է, պահանջ, որ չնայած ֆորմալ ձևակերպված չէ, բայց յուրաքանչյուր ուժ պետք է ձևակերպի ինքն իր համար՝ ժամանակին և իրավիճակին համահունչ քայլելու համար: