Ալյասկայում կլիմայական աղետի հետեւանքներ են հայտնաբերվել
Խաղաղ օվկիանոսի հյուսիս-արեւմուտքում կրկին տաք ջրի հատված են հայտնաբերել։ Առաջին անգամ նման բան հայտնաբերվել էր 2013թ․, որը ստացել էր «Բլոբ» անունը։ Գլոբալ տաքացման հետեւանք հանդիսացող այս աննորմալ երեւույթը, ամերիկյան գիտնականների կարծիքով, կարող է բարձրացնել Ալյասկայում, ինչպես նաեւ այլ նահանգներում եղանակային ծայրահեղ երեւույթների հավանականությունը՝ գրում է Planet-today-ը։
Մասնագետները վստահ են, որ Բլոբի կրկին հայտնվելու պատճառը գլոբալ տաքացումն է, որը հետզհետե կլիմայական աղետի է նմանվում։
«Այժմ Ալյասկայում դիտվում է աննորմալ տաք, աշնանը հատուկ եղանակ, եւ այդ գործոնը ակնհայտորեն դարձել է տաք ջրի առաջացման պատճառ։ Մենք ենթադրում ենք, որ Բլոբը կգոյատեւի մինչեւ հոկտեմբերի վերջը, հետո կսկսի թուլանալ, սակայն դրա հետեւանքները դեռ որոշ ժամանակ կզգզցվեն»,- ասում են փորձագետները։