Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Բարձր եմ գնահատում Ձեր բարոյական և տրամաբանական դիրքորոշումը Իրանի դեմ վերջերս տեղի ունեցած ռшզմական ագրեuիայի վերաբերյալ․ Իրանի նախագահը՝ Հռոմի պապինԼոս Անջելեսը դարձել է Dior-ի ցուցադրության վայր. Անդերսոնը համատեղել է նորաձևությունը, կինոն և բիզնեսը մեկ ցուցադրության մեջ Սամվել Կարապետյանը ինչ ասում` անում է. 3-ը փոփոխության թիվն էՎարդան Ղուկասյանը նույն պայքարող տեսակն է և վստահեք 15 համարին․ Ռոլանդ ՊողոսյանՇղթայական ավտովթար Ռուբինյանց փողոցումՏաշիրի և հարակից գյուղերի բնակիչները մերժում են Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ինՄեր փոքրիկ քիթը չպետք է մտցնենք ռուս–թուրքական հարաբերությունների մեջ. ՓաշոյանԵՊՀ-ն արժեքների բուհ է, ոչ թե իշխանական քարոզչության կենտրոն․ Դավիթ ՍարգսյանԻրանը կներկայացնի Հորմուզի նեղուցով նավագնացության կարգավորման մեխանիզմը․ Էբրահիմ Ազիզի«Ազգային վերածնունդ» հիմնադրամ․ 4-րդ երեխայի համար՝ 2 միլիոն դրամ, 5-րդի համար՝ անվճար բնակարան․ «Ուժեղ Հայաստան»Քիմ Քարդաշյանը ցուցադրել է որդու՝ Սալմի շքեղ պոկեմոն ծննդյան երեկույթը «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Երևանի Նոր Նորք վարչական շրջանում. Միացի´ր «ՀայաՔվեին» և «Ուժեղ Հայաստանին», որ հզորանանք և հաղթենքԹուրքիայում անհայտ անօդաչու թռչող սարք է ընկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության քայլերթը․ ուղիղԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Մոուրինյուն վերադառնում է «Ռեալ». գործարքն ավարտված է․ Marca «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը շարունակվում է․ ուղիղ«Համահայկական ճակատ» կուսակցության հայտարարությունըԻ՞նչ տեղի ունեցավ, երբ հարցման մասնակից քաղաքացիները պարզեցին, որ խոսում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԵրևան են հասել նոր տրոլեյբուսներ«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ուղերձը Երևանի Պետական համալսարանի կազմավորման 107-ամյակի կապակցությամբԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Ոսկեվազ համայնքում էՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ»«Ուժեղ Հայաստան» -ի իրազեկման արշավը Նոր Նորքում շարունակվում է. բազմամարդ երթը Նորքի 5-րդ զանգվածում է. ուղիղՔաղաքացիները մեքենաներից ազդանշաններով ողջունում են «Ուժեղ Հայաստան» -ինՈւնենք մի իշխանություն, որը մեզ կռվեցնում է մեր անցյալի, մեր պատմության հետ․ Ռոբերտ ՔոչարյանՄեզ մեղադրում են զոհվածների մեծ թիվ հրապարակելու մեջ․ հրապարակե՛ք հերոսների անունները, հարգեք այդ մարդկանց հերոսությունը․ մի հուշամատյան սարքե՛ք․ Ռոբերտ ՔոչարյանՄեր ազգը միշտ նեղ վիճակից ավելի ուժեղ է դուրս եկել և այս անգամ էլ դուրս կգա․ Արշակ Կարապետյան Սուպերվարչապետական կառավարում չի լինելու, որտեղ մեկ անձը միանձնյա որոշումներ է կայացնում, իսկ պատասխանատվությունը բարդում մյուսների վրա․ Արսեն ՎարդանյանՓոփոխությունը սկսվում է այնտեղ, որտեղ ժողովուրդը միավորվում է իր հայրենիքի շուրջ. ՀայաՔվե Տեղեկատվական աղմուկի ֆոնին ԶՊՄԿ-ն շարունակում է աշխատել հանուն երկրի տնտեսությանՄերժի’ր Նիկոլին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ոչ մի զիջում չենք անելու Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու համար. Էդմոն ՄարուքյանՓաշինյանն ամենուրեք ընկալվում է որպես Ալիևի կցորդ, երկրորդական գործոն․ Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ը ակտիվացնում է TRIPP-ի շուրջ աշխատանքները «Ուժեղ Հայաստան» -ի իրազեկման արշավը Նոր Նորքում. ուղիղ Փաշինյանը չարաշահում է վարչական ռեսուրսը Փաշինյանի վերընտրությունը վտանգ է Հայաստանի համար Փոփոխությունը գալիս է Ճամբարակ. Ուժեղ ՀայաստանՅաղդանցիներին ոչ ոք չի՛ կարող վախեցնել, յաղդանցին հստակ գիտի, որ Հայաստանին պետք է փոփոխություն, որը հնարավոր է Սամվել Կարապետյանի հետ. Անդրանիկ ԳևորգյանԻ՞նչ կլինի երբ փոփոխություն լինի Հայաստանում Սամվել Կարապետյանի հետԱյս ընտրությունը միայն քաղաքական չէ․ սա արժանապատվության հարց է․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի անուշադրության մատնված համայնքը. Նարեկ Կարապետյան«Լուսավոր Հայաստանի» ուղերձը Մարգարայից Կայացավ «ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված` «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի պրեմիերանՆախընտրական հանդիպումները շարունակվում են Արագածոտնի մարզում․ հերթական կանգառը Թալինն է. Բարգավաճ Հայաստան Կուսակցություն Թուրքիայի հետ սահմանը բացելուց առաջ Հայաստանը պետք է պատրաստել. «Լուսավոր Հայաստանը» Մարգարայում է Իրանի դեսպանատունը արձագանքել է Իսրայելին` «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի ժամանակ իսրայելական հեռուստաալիքի կողմից Հայաստանն Ադրբեջանի դրոշով ներկայացնելունՆախընտրական նուրբ խաղը. ինչպես խուսափել Նիկոլի և նախկինների բևեռացումից. Էդմոն Մարուքյան Մեր երազանքը պարզապես գոյատևելը չէ. մեր երազանքն է, որ մեր ժողովուրդը ապրի բարեկեցության և միասնության մեջ. Նարեկ Կարապետյան
Հասարակություն

Ծառուկյան-Փաշինյան տանդեմը սոցիալ-տնտեսական բարեփոխումների հիմնաքար

Էլլա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երեկ հայաստանյան ողջ քաղաքական և մեդիա դաշտն անհամբերությամբ սպասում էին Ծառուկյան-Փաշինյան ձևաչափով հանդիպմանը: Մինչ այդ հայտնի էր միայն, որ առկա է «ընդհանուր պայմանավորվածություն»: Քիչ անց բոլոր լրատվականների գլխագրերի հետ մեկտեղ հայտնվեց նաև Վարչապետի ֆեյսբուքյան պաշտոնական էջի հաղորդագրությունը.
«Քիչ առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ ստորագրեցինք հուշագիր՝ 2018թ. դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ»: Վիճակը նետված էր:
Փորձենք հասկանալ, թե նրանցից յուրաքանչյուրը ինչ ակնկալիքներով էր մոտեցել այս հանդիպմանը: Փաշինյանի համար պարզ էր մեկ իրողություն՝ խորհրդարանում իրեն անհրաժեշտ է հենարան՝ իր հրաժարականից հետո Վարչապետի այլ թեկնածուի առաջադրման վտանգից իրեն ապահովագրելու համար: Ծառուկյանը՝ ի դեմս «Բարգավաճ Հայաստանի», կանգնած է եղել հեղափոխության ակունքներում, և անվերապահորեն աջակցել Փաշինյանին 2 փուլով Վարչապետ ընտրվելու հարցում: Ի դեպ 2-րդ անգամ Փաշինյանը թեկնածու էր առաջադրվել միայն Ծառուկյան դաշինքի պատգամավորների ստորագրությունների շնորհիվ: Այս առումով Փաշինյանի համար նախընտրելի էր բանակցությունների նստել հենց Գագիկ Ծառուկյանի հետ, քանզի նրանք արդեն իրար հետ որոշակի ճանապարհ են անցել:
Ծառուկյանը, ով միշտ վարել է ժողովրդամետ քաղաքականություն, բանակցությունների ժամանակ ևս մեկ անգամ վերահաստատեց իր այն թեզը, որ ժողովրդի կամքը իր կուսակցության վարած քաղաքականության մեջ ուղենշային է: Հետևաբար, հայտնի իրադարձություններից հետո ոչինչ չի փոխվել, «Բարգավաճ Հայաստանը» սատարում է ժողովրդին և նրա թեկնածուին: Դեղին մամուլի և, կարելի է ասել, սադրիչ ուժերի «թանկագին խաթեր համար» կնքվեց նաև հայտնի հուշագիրը՝ առ այն, որ արտահերթ ընտրությունները կկայանան դեկտեմբերին, և որ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը, ուշադրություն, որպես հեղափոխությանը աջակցող ուժ, չի առաջադրի սեփական թեկնածու ու չի սատարի այլ թեկնածուի: Մի այլ շատ կարևոր դրվագ ևս դուրս մնաց մամուլի լուսաբանման սպեկտորից: Երկխոսության ժամանակ տեսանյութում հստակ լսվում է ինչպես է Գագիկ Ծառուկյանը դիմելով Փաշինյանին ասում, որ դեռևս հեղափոխությունից հետո այն հարցին, թե երբ է պետք նշանակել արտահերթ ընտրությունները, Ծառուկյանը պատասխանել է, որ նույնիսկ հունիսին է համաձայն գնալ արտահերթի, եթե այդպես հարմար կգտնեն:
Առանձնահատուկ ուշադրության է արժանի հուշագրի 4-րդ կետը. կողմերը պատրաստակամ են համատեղ աշխատել օտարերկրյա ներդրումների իրականացմանը նպաստելու, երկրում խորքային սոցիալ-տնտեսական բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ: Փաշինյանը ևս հասկանում է, որ միջազգային հզոր տնտեսական և, ինչու ոչ, քաղաքական կապեր ունեցող Գագիկ Ծառուկյանը անփոխարինելի նպաստ կունենա այս հարցում:
Ի վերջո, կարող ենք արձանագրել, որ տվյալ փուլում գտնվեց լավագույն լուծումը: Պետությունը՝ ի դեմս Փաշինյան-Ծառուկյան տանդեմի, զերծ կմնա ավելորդ ցնցումներից, և նախադրյալներ կստեղծվեն սոցիալ-տնտեսական բարեփոխումների իրականացման համար: