Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել
Հասարակություն

Ազնավուրը, Ֆրանկոֆոնիան, մենք ու աշխարհը

Հայազգի մեծ շանսոնիե Շարլ Ազնավուրի մահը՝ Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից օրեր առաջ, երիցս եկավ ապացուցելու, որ ինչպես կյանքի ընթացքում, այնպես էլ իր համազգային դառնություն առաջացրած վախճանով, մեծ շանսոնիեն շարունակում էր մնալ փոքր ազգի ներկայացուցիչը մեծ աշխարհում: Ազնավուրին արդարացիորեն շատ են հիշատակում Հայաստանին մատուցած նրա ծառայությունների համատեքստում: Թե՛ ղարաբաղյան պատերազմի, թե՛ Սպիտակի երկրաշարժի ժամանակ, թե՛ դրանից հետո նա անուրանալ ի ավանդ է ունեցել՝ ճգնաժամային իրավիճակներում լինելով անկախացող Հայաստանի հույսը. հույս թե՛ հոգեբանական, թե՛ նյութական իմաստով:

Լինելով աշխարհահռչակ երաժիշտ, լինելով Ֆրանսիայի խորհրդանիշներից մեկը՝ Ազնավուրը անընդհատ, իր ամեն քայով ու գործողությամբ միաժամանակ մատնացույց էր անում իր հայ լինելըմատնացույց էր անում իր կապը Հայաստանի հետ: Այդպես վարվեց նա նաև իր ամենավերջին քայլով, երբ ներքաղաքական ինտրիգների մեջ թաթախված հայ ժողովրդի ուշադրությունն ու միտքը, կղզիացած այն տրամադրությունները, որոնք առկա էին Հայաստանում վերջին ամիսներին, մի քանի օրով դուրս բերեց Հայաստանի սահմաններից, վերստին ապացուցելով այն, ինչն ապացուցում էր իր ամբողջ կյանքի ընթացքում՝ Հայաստանն ու հայ ազգը աշխարհի մի մասն են:

Հայաստանում մեկնարկել են Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի միջոցառումները, և Հայաստան պետությունն ու հայ ազգը խնդիր ունեն ընդհանրական մակարդակում անել այն, ինչ ողջ կյանքն արել է Ազնավուրը՝ Հայաստանը դարձնել աշխարհի մասնիկ, ցույց տալ հայ լինելու, միաժամանակ աշխարհինը լինելու նուրբ, համադրելի, ոսկե միջինի իդեալական օրինակը: Առավել քան երբևէ հիմա մենք պետք է անենք դա, որովհետև ինչքան էլ արդարացիորեն կարևոր լինեն ներհայաստանյան քաղաքական և հասարակական խնդիրները, մենք շարունակում ենք ապրել աշխարհի հետ ինտենսիվ փոխհարաբերությունների մեջ: Հայաստանն առանձին կղզի չէ, պարփակված երկիր ու մշակույթ չէ: Եվ Ազնավուրի օրինակը պետք է ,ըստ էության, դառնա Ֆրանկոֆոնիայի ու ապագա «ֆրանկոֆոնիաների» չգրված կարգախոսը մեզ համար, իսկ ընդհանրապես՝ աշխարհի հետ հարաբերվելու տեսլականը: