Փարիզի վերաքննիչ դատարանը մերժել է Սարկոզիի՝ իր դեմ հետաքննությունը դադարեցնելու մասին պահանջը
Փարիզի վերաքննիչ դատարանը մերժել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի ներկայացրած միջնորդությունն իրեն վերաբերող գործը դատարանին փոխանցելու որոշման չեղարկման մասին, այս մասին գրում է Franceinfo–ն:
Նշենք, որ ըստ վերոնշյալ գործի՝ Սարկոզին մեղադրվում է քննության վրա ճնշում գործադրելու փորձի մեջ:
Նշվում է, որ դատարանը մոտ օրերս կուսումնասիրի ևս մեկ բողոք-միջնորդություն:
Սարկոզին մեղադրվում է ծառայողական գաղտնիքի բացահայտման ու կաշառք տալու փորձի մեջ: Այս տարվա մարտին հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի նախկին նախագահը ստիպված կլինի կանգնել դատարանի առաջ: