Հովհաննիսյանը վաղ թե ուշ պետք է հասկանա, որ նա արդեն վարկաբեկված է և այլևս ետ ճանապարհ չունի քաղաքականություն
Անդրանիկ Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Նախկին քաղաքական գործիչ, ներկայիս քաղաքական դիակ Հմայակ Հովհաննիսյանը կրկին ակտիվացել է և փորձում է հարություն առնել: Ոչ ոքի համար գաղտնիք չէ , թե ով է իրականում այդ կերպարը , և որն է նրա համար առաջնայինը: Նրա անունը լսողները բաժանվում են 2 խմբի: Առաջին խումբը հարցնում է «ԲԱ ԹԵ ՈՎ Ա՞ ՈՐ», իսկ երկրորդ խումբը նրա անունը լսելիս այնպիսի հայացքով է նայում, որ փոշմանում ես որ խոսեցիր այդ կերպարի մասին:
Ինչևէ , ինչպես արդեն նշեցի Հովհաննիսյանը կրկին անգամ փորձում է վերակենդանանալ, բայց չի հասկանում , որ ամենա շատը ինչ նա կարող է լինել, դա «քաղաքական զոմբի»-ն է: Այս անգամ նա անդրադարձել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին և փորձել նրան զրպարտելու միջոցով արժանանալ ուշադրության: Ախ այ Հմայակ Հովհաննիսյան, ձեզ ճանաչողներից բոլորը լավատեղյակ են, որ դուք միշտ էլ մեղմ ասած «վառված» եք եղել Ծառուկյանից , չնայած այն հանգամանքի , որ նա հանդիսանում է այն մարդը, ով ամենա շատն է ձեզ աջակցել և օժանդակել: Հիմա չեմ ցանկանում մանրանալ թե ոնց և երբ է աջակցել, քանզի դուք ինձանից ավելի լավ գիտեք այդ ամենը:
Հովհաննիսյանը վաղ թե ուշ պետք է հասկանա, որ նա արդեն վարկաբեկված է և այլևս ետ ճանապարհ չունի քաղաքականություն: Իսկ ուրիշներին վարկաբեկելու համար նա պետք է պատժվի, քանզի դա ամենա մեծ ստորությունն է: