Ոստիկանությունը բացահայտել է Նորքում կատարված խուլիգանությունը
Հոկտեմբերի 5-ին, ժամը 09.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին խուլիգանության վերաբերյալ հաղորդում է ստացվել։
Նորքի տներից մեկի բնակիչը շտապ ոստիկաններից օգնություն էր խնդրում։ Ըստ հաղորդման՝ եղբոր որդին իր տան պատուհանը կոտրել էր ու մոտը պնևմատիկ ատրճանակ կար:
Ոստիկանության Մարաշի բաժանմունքից մեկնած օպերատիվ խումբը բաժանմունք բերման ենթարկեց 26-ամյա Գագիկ Գ.-ին։ Բաժանմունք հրավիրվեց նաև տուժողը, որից ոստիկանները հաղորդում վերցրին։
Ըստ հաղորդման՝ ժամը 09.00-ին, տան բակում ծագած վիճաբանության ժամանակ, Գագիկ Գ․-ն իր մոտ եղած օդաճնշիչ ատրճանակով մի քանի անգամ կրակել էր նրա ուղղությամբ, ապա քարով խփել ու կոտրել է տան պատուհանի ապակին:
Գագիկ Գ․-ն ներկայացրել է իրեն պատկանող «Մակարով» տիպի, 16K71788 գործարանային համարով օդաճնշիչ ատրճանակը։ Պատճառված վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր: