Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով
Հասարակություն

Շառլ Ազնավուրի երկրպագուները մոմերով երթով հարգանքի տուրք մատուցեցին Երևանում

Ի հիշատակ մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի` նրա արվեստի հարյուրավոր երկրպագուներ հոկտեմբերի 5-ին Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակից մոմերով երթ իրականացրեցին դեպի «Ազնավուր» կենտրոն:

Երթին մասնակցեց դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Լալա Մնացականյանը։

«Մեր սերունդը մեծացել է` Ազնավուրի երգերը վայելելով: Հիշում եմ, երբ փոքր էի, ռադիոյով լսեցի, որ Ազնավուրը տոնում է իր քառասունամյակը: Այդ ժամանակ մտածում էի, թե ինչպե՞ս է այդ տարիքի մարդն այդքան կենսախինդ ու ինչպե՞ս է այդքան լավ երգում»,- զրույցում նշեց նա:

Դերասանուհին հավելեց, որ շատ կցանկանար` Ազնավուրն ապրեր հարյուր տարի և երգեր բեմում: «Այդ դեպքում Շառլը կլիներ մոլորակի միակ մարդը, ով հարյուր տարեկանում բեմում է: Նա մնաց 94-ամյա միակ մարդը, ով մինչև վերջ երգեց և լքեց մեզ ոչ թե ծերությունից, այլ պարզապես հեռացավ: Հանճարը երբեք չի ծերանում: Հանճարը տարիք չունի. ուղղակի, ափսո՜ս»,- հուզված ասաց դերասանուհին:

Թատերագետ Արա Խզմալյանի խոսքով` աշխարհը լքեց մի մեծ բարոյական ուժ: «Շառլ Ազնավուրը հեղինակություն էր բոլոր առումներով` արվեստում, մարդկային հարաբերություններում, քաղաքացիական կեցվածքով, արժանապատիվ կյանքով: Ամբողջ կյանքում չվարկաբեկվեց, մնաց գագաթների վրա և տեսեք, թե ինչպես է ամբողջ մի մոլորակ ճանապարհում ոչ թե մեծ հայ մարդուն, մեծ ֆրանսիացուն, ստեղծագործողին, այլ ուղղակի մոլորակի քաղաքացուն, հանճարեղ մարդուն»,- շեշտեց նա:

Խզմալյանի բնորոշմամբ՝ Ազնավուրի մեծությունն անձևակերպելի է: «Վաղուց եմ նրա երգերը լսում՝ նրա անձից հեռացած, որովհետև նա վաղուց բռնել է հավերժի ճանապարհը և, վստահ եմ, հանճարեղ մարդու պոեզիան, երաժշտությունը դեռ շատ սերունդներ կլսեն: Տխուր եմ, բայց դա պայծառ տխրություն է. երանի այն մարդուն, ով կանցնի այսպիսի մեծ ճանապարհ»,-ընդգծեց Խզմալյանը:

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը մահացել է հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում: Հոկտեմբերի 5-ին Փարիզում կայացել է նրա՝ ազգային հարգանքի տուրքի արարողությունը, որին մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։