Ով և ինչու Սամվել Բալասանյանի որդուն արգելեց առաջադրվել
Armlur.am-ը գրում է.
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը, համացանցի իր էջում գրառում է կատարել. «Հարգելի հայրենակիցնե՛ր, Վերջին շրջանում մարզի քաղաքական կյանքում ակտիվորեն քննարկվող թեմաներից մեկը իմ`որպես պատգամավորի թեկնածու առաջադրվելու հարցն էր: Բնական է, քանի որ խորհրդարանը մեր երկրի, մեր մարզի ու Գյումրիի առջև ծառացած լրջագույն խնդիրների և մարտահրավերների մասին բարձրաձայնելու և դրանց լուծման ուղիներ որոնելու համար գլխավոր հարթակն է: Սրանք խնդիրներ են, որոնց մասին բոլորս գիտենք. գործազրկություն, աղքատություն, արտագաղթ, արցախյան հիմնահարց, տնակներում բնակվող հազարավոր մարդիկ և այլն: Սակայն կան խնդիրներ, որոնց մասին ավելի քիչ են խոսում, բայց դրանք բազիսային են: Ունենք աշխատանքի ծայրահեղ ցածր արտադրողականություն, պետական և մունիցիպալ օղակներում կառավարման ցածր արդյունավետություն, կրթության անհամապատասխանություն աշխատաշուկայի պահանջներին, առողջապահության ոլորտում առողջությունը պահպանելու ռազմավարության փոխարեն հիվանդությունների բժշկման քաղաքականություն, գյուղատնտեսությունը տնտեսության գիտելիքահեն և տեխնոլոգիական ճյուղ դարձնելու փոխարեն գյուղացուն օգնելու պրակտիկա, ժողովրդագրական անվտանգության հայեցակարգի փոխարեն հետծննդյան նպաստների կամ մասնավոր օգնությունների տրամադրում, զուտ հայրենասիրական պաթոսի վրա հիմնված, այլ ոչ ինստիտուցիոնալ կամավորականություն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: