Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ում
Հասարակություն

Գյումրիում անցկացվեց հերթական աշխատանքի տոնավաճառը

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության նախաձեռնությամբ, Գյումրու զբաղվածության մարզային կենտրոնի կողմից Գյումրիում սեպտեմբերի 7-ին անցկացվեց հերթական աշխատանքի տոնավաճառը: Այս անգամ տոնավաճառին մասնակցեց տարբեր ոլորտներ ներկայացնող 33 գործատու: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ տոնավաճառը մարզում արդեն 11-րդ տարին է անցկացվում՝ հնարավորություն տալով գործատուին գտնել պահանջված մասնագետին, իսկ աշխատանք փնտրողին՝ սպասված աշխատանքը:
«Գյումրին, որը գործազուրկների մեծ բանակ ունի, ունի նաև թափուր աշխատատեղեր: Այս տարի բավական շատ աշխատատեղեր ստեղծվեցին քաղաքում իրականացվող շինարարության շնորհիվ: Բայց նույնիսկ հիմա աշխատողների կարիք ունեն շատ շինարարական կազմակերպություններ: Աշխատատեղեր կան նաև թեթև արդյունաբերության ոլորտում: Այսօր մեր քաղաքի զարգացման ուղին պետք է դառնա թեթև արդյունաբերությունը»,-իր խոսքում նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ կարևորելով արդեն պարբերաբար կազմակերպվող աշխատանքի տոնավաճառները:
Աշխատանքի տոնավաճառը կարևորեց նաև Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆյա Հովսեփյանը: «Կարևորում եմ այս օրը, քանի որ աշխատանքը այն կարևորագույն գործիքն է, որը պետք է Շիրակի մարզի զարգացման համար: Եթե տարիներ առաջ ասում էինք, որ չունենք աշխատատեղեր, ցավոք, այսօր խոսում ենք նաև այն մասին, որ կան թափուր աշխատատեղեր: Կուզենայի, որ մարդիկ մարզպետարաններ ու քաղաքապետարան դիմեն ոչ թե դրամական աջակցության, այլ աշխատատեղի պահանջով»,-ասաց Հովսեփյանը՝ հավելելով, որ այսօր մարզում մոտ 400 թափուր աշխատատեղ կա:
Տոնավաճառի ընթացքում «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության «Էմիլի Արեգակ» կենտրոնի «Առաջին ներառական փուռ և սրճարան Գյումրիում» ծրագրի և Գյումրու զբաղվածության պետական ծառայության միջև կայուն համագործակցության նպատակով կնքվեց փոխըմբռնման հուշագիր:
Գյումրիում պահանջվող մասնագիտությունները տարբեր են՝ այս պահին կա կոշկագործների, վարորդների, խոհարարների, գովազդային գործակալների, գորգագործների, ոսկերիչների, լրագրողների, բանվորների, ծրագրավորողների, բժիշկների եւ այլ մասնագետների կարիք:

Արմենուհի Մխոյան