Վենետիկում որոշվել են հիմնական մրցույթի ֆավորիտ ֆիլմերը «Ոսկե առյուծի» համար պայքարում
Վենետիկում կինոքննադատներն ու հանրությունը նշել են Վենետիկի 75-րդ կինոփառատոնի, իրենց կարծիքով, լավագույն ֆիլմերը:
Ինչպես փոխանցում Է «Ինտերֆաքս»-ի թղթակիցը, դա հետեւում Է, մասնավորապես, «Ciak» հանդեսի ամփոփիչ վարկանիշներից, որոնք հրապարակվել են սեպտեմբերի 7-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Կինոքննադատների վարկանիշի համաձայն, ամենաբարձր գնահատականին արժանացել Է Ալֆոնսո Կուարոնի «Ռոմա» կինոնկարը (4,2 բալ): Սեւ-սպիտակ ժապավենը պատմում Է 1970-ական թվականներին Մեխիկոյում միջին դասի ընտանիքի ոչ դյուրին կյանքի մասին: Երկրորդ դիրքում հաստատվել են միանգամից երեք կինոնկարներ՝ Յորգոս Լանտիմոսի «Ֆավորիտուհին», Օլիվիե Ասայասի «Կրկնակի կյանքեր» ժապավենները եւ Ժակ Օդիարի «Սիսթերս եղբայրները» վեսթեռնը: Դրանցից յուրաքանչյուրը վաստակել Է 3,8 բալ:
Առաջատարների եռյակը եզրափակում Է Դեմիեն Շազելի «Մարդը լուսնի վրա» ֆիլմը՝ գլխավոր դերում Ռայան Հոսլինգի մասնակցությամբ: Վենետիկի 75-րդ կինոփառատոնն ավարտվում Է սեպտեմբերի 8-ին: Հիմնական մրցույթի ժյուրին գլխավորել Է մեքսիկացի ռեժիսոր Գիլիերմո դել Տորոն: Հիմնական մրցույթին ներկայացված Է 21 ֆիլմ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: