Մերկելը Պուտինի եւ Էրդողանի հետ քննարկել Է Իդլիբի իրադրությունը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել Է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել Է Սիրիայի եւ, մասնավորապես, Իդլիբի իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտնել Է RTL եւ N-TV հաեռուստաալիքներին տված հարցազրույցում, որից քաղվածքներ են հրապարակվել սեպտեմբերի 6-ին:
«Մենք չպետք Է հումանիտար աղետ թույլ տանք Իդլիբում, դա կարեւոր խնդիր Է լինելու»,- ընդգծել Է ԳԴՀ-ի կառավարության ղեկավարը: «Ես այդ մասին խոսել եմ Էրդողանի եւ Պուտինի հետ»,- ասել Է Մերկելը:
Նրա կարծիքով՝ Սիրիայի Իդլիբի նահանգի իրադրությունը միանշանակ չԷ, քանի որ այնտեղ կան արմատական խմբեր, որոնց դեմ պետք Է պայքարել, մյուս կողմից՝ հարկավոր Է պաշտպանել խաղաղ բնակչությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: