Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ում
Հասարակություն

Իրանը Եվրոպային որոշում կայացնելու վերջնաժամկետ է տվել՝ սպառնալով դուրս գալ միջուկային համաձայնությունից

Միացյալ Նահանգների` միջուկային համաձայնությունից միակողմանի դուրս գալուց հետո Իրանը հայտարարեց, որ իր հետագա քայլերի վերաբերյալ հստակ որոշում կկայացնի միայն Եվրոպայի հետ բանակցություններից հետո: Մի քանի ամիս տևած բանակցություններից հետո Վիեննայում կայացավ «4+1 խմբի» առաջին հանդիպումը՝ արտգործնախարարների մակարդակով:

Թեև Վիեննայի հանդիպման արդյունքներն իրանական կողմին այդքան էլ չէին բավարարել, սակայն ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հուլիսի վերջին Իրանի դեսպանների հետ ունեցած հանդիպման ընթացքում հստակ հայտարարել էր, որ Եվրոպայի հետ բանակցությունները պետք է շարունակել:

Չնայած օգոստոսի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները վերականգնելու մասին հրամանագրի ստորագրման վերաբերյալ Եվրամիության դիրքորոշումն Իրանը բարձր գնահատեց, սակայն քաղաքական աջակցությունից բացի՝ Իրանը Եվրամիությունից ավելի շատ ակնկալում է իրանական կողմի ձևակերպմամբ՝ «հայտարարություններից անցում իրական քայլերի», այն է՝ նավթի, գազի վաճառքի, բանկային համակարգի, դրամական փոխանցումների հարցում գործուն աջակցություն:

Սակայն ուշագրավ է, որ ինչպես իրանական կողմն է հաստատում, այն կազմակերպությունները, որոնք ամերիկյան պատժամիջոցներից հետո դուրս են եկել Իրանից, դրանք մասնավոր կազմակերպություններ են, որոնք, գնահատելով առկա ռիսկերը, առաջնորդվել են բացառապես իրենց շահով: Հետևաբար Եվրոպան որևէ լուրջ գործիք չունի այդ կազմակերպություններին ստիպելու, որպեսզի մնան և աշխատեն Իրանում:

Նկատենք, որ Իրանի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցների վերականգնման գործընթացը երկու փուլով է տեղի ունենում: Առաջին փուլը սկսել է գործել օգոստոսի 7-ից, իսկ երկրորդ փուլում, այսինքն՝ ԱՄՆ կողմից միջուկային համաձայնությունից դուրս գալուց 180 օր անց՝ նոյեմբերի 4-ին վերականգնվելու են ֆինանսական և նավթային ոլորտին վերաբերող պատժամիջոցները, որոնք ավելի մեծ վնաս կարող են տալ Իրանի տնտեսությանը:

Իրանի ԱԳ նախարարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Սեյյեդ Աբբաս Արաղչին Իրանի պետական հեռուստաընկերության 4-րդ ալիքին տված հարցազրույցում, անդրադառնալով Իրանի և Եվրոպայի համագործակցության հեռանկարին՝ նշել է, թե Եվրոպան մինչև նոյեմբերի 4-ը պետք է հստակեցնի իր քայլերը և Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների արդյունքում առաջացած խնդիրների լուծման հարցում իրական քայլեր ձեռնարկի:

Փոխարտգործնախարար Արաղչին, որը նաև մասնակցել է Իրանի և «5+1 խմբի» միջուկային ծրագրի շուրջ տեղի ունեցած բանակցություններին և մեծ ներդրում ունի միջուկային համաձայնության ստորագրման գործում, հստակ հայտարարել է, որ եթե մինչև նոյեմբերի 4-ը, Եվրոպան այնպիսի քայլեր չձեռնարկի, որոնք համահունչ կլինեն Իրանի շահերին, ապա Արաղչիի խոսքով՝ կարիք չկա, որ Իրանը մնա միջուկային համաձայնության մեջ:

Մինչ իրանական կողմն իր պահանջներն է ներկայացնում Եվրոպային՝ միջուկային համաձայնություն ձեռք բերելու գործում իր նշանակալի ներդրումն ունեցած եվրոպացի պաշտոնյան՝ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո չի առաջադրելու իր թեկնածությունը: ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի փոփոխությունը ևս կարող է բացասաբար ազդել միջուկային համաձայնության կատարման ընթացքի վրա:

Անդրադառնալով «4+1 խմբի» շրջանակներում Իրանի և Եվրոպայի համագործակցության հեռանկարին՝ կարծում ենք, միջուկային համաձայնությունն առաջին հերթին ձեռնտու է Իրանին և դրա պահպանումը բխում է Իրանի շահերից, ուստի փոխարտգործնախարարի հայտարարությունը կարելի է դիտարկել որպես ճնշում՝ ուղղված «4+1 խմբին», որպեսզի առաջիկա հանդիպումների ընթացքում Իրանը կարողանա ավելի ամուր դիրքերից բանակցություններ վարել:

Նաև պետք է փաստել, որ ամերիկյան պատժամիջոցներից հետո ստեղծված իրավիճակում, իրատեսական չէ Եվրոպայից ակնկալել քայլեր, որոնք ամբողջությամբ կբավարարեն Իրանի շահերը, հետևաբար քաղաքական այն կամքը, որը ԵՄ-ն ցուցաբերում է միջուկային համաձայնությունը պահպանելու ուղղությամբ, ստեղծված պայմաններում բավական դրական ազդեցություն է ունենում տարածաշրջանի անվտանգության միջավայրի վրա և նպաստում Իրան-Միացյալ Նահանգներ լարվածության թուլացմանը:

Արմեն Իսրայելյան, իրանագետ