Թրամփը նախագահելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Իրանի հարցով սեպտեմբերին կայանալիք հանդիպումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է նախագահել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Իրանի հարցով հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս տեղեկությունը ՏԱՍՍ-ի հետ զրույցում հաստատել են մի քանի դիվանագիտական աղբյուրներ:
«Հանդիպման թեման կլինի Իրանը», - ասել է գործակալության աղբյուրը:
Թրամփը հանդիպմանը հանդես կգա որպես նախագահող, քանի որ սեպտեմբերին Անվտանգության խորհրդում նախագահում է ԱՄՆ-ը: