Ռոմանոս Պետրոսյանը իր գործով զբաղվելու փոխարեն, մութ սենյակում սև կատու է փնտրում
Հասմիկ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երեկ Կոտայքի մարզպետարանի կողմից հայտարարություն է տարածվել, ըստ որի Կոտայքի մարզպետ՝ Ռոմանոս Պետրոսյանի կարգադրությամբ «Խիստ նկատողություն» է կիրառվել Գեղաշեն համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրա Բաբայանի նկատմամբ և ըստ հայտարարության, նկատողության պատճառը մի շարք դժգոհություններն են՝ դպրոցականներին նույնանման համազգեստ պարտադրելու վերաբերյալ։
Նախ և առաջ ցանկանում եմ անդրադառնալ Ռոմանոս Պետրոսյան անձին, ով բոլորիս մոտ բռնապետի տպավորություն է թողել դեռևս ամիսներ առաջ, երբ մարզում տիրում էր տհաճ մթնոլորտ, հենց վերջինիս պատճառով, քանզի հենց նա էր ճնշում և պարտադրում համայնքապետերին հրաժարվել իրենց պաշտոններից։Եվ կարծում եմ, որ այս դեպքն էլ չի տարբերվում վերոնշյալ դեպքերից և Ռոմանոսի կողմից կիրառված կարգապահական տույժը ամբողջովին անհիմն է։Իսկ հիմա բացատրեմ թե ինչու է անհիմն։
Հարկ եմ համարում նշել, որ անձամն ԿԳ նախարարն է հայտարարել, որ դպրոցներում հագ ու կապի վերաբերյալ որոշումները հենց դպրոցն է կայացնում՝ ծնողական խորհրդի միջոցով ու դա նշանակում է, որ մարզպետարանի հայտարարությունն ամբողջությամբ հակասում է իրենց պարզաբանմանն այն մասին, թե խախտվել է ԿԳ փոխնախարարի 22.06.2018 թվականի N03/07.2/7671-18 շրջաբերականի պահանջները:
Այսինքն մեղադրել այդ հարցում տնօրենին առնվազն զավեշտալի է, երբ անտեղյակության մատնված մարզպետը տեղյակ էլ չէ, որ դա նրա գործառույթների մեջ չի էլ մտնում:
Պարզ է դառնում, որ պարտադրաբար չի եղել ոչինչ,տնօրենն ու ծնողական խորհուրդը հանդես են եկել միասնական որոշմամբ ինչին հավանություն են տվել գրեթե բոլորը և Ռոմանոս Պետրոսյանը փոխարենը անդրադառնա մարզի այլ դպրոցների կրթական համակարգի բարելավմանը, փորձում է վատը փնտրել այնտեղ, որտեղ այն չկա։