Իրանը և Իրաքը հրաժարվել են դոլարով համատեղ առևտուր կատարելուց
Իրանն ու Իրաքը հրաժարվել են ամերիկյան դոլարի օգտագործումից երկկողմ առևտրային համաձայնագրերում: Այս մասին «Մեհր» գործակալությանը հայտնել է իրանա-իրաքյան առևտրային պալատի նախագահ Յահյա ալ-Իսհակը:
«Առևտրային գործարքներ իրականացնելիս ԱՄՆ դոլարը բացառվել է Իրանի և Իրաքի կողմից օգտագործվող արժույթների ցանկից», - ասել է վերջինս:
Նշվում է, որ այժմ գործարքներ կնքելիս երկրները կօգտագործեն իրանական ռիալը, եվրոն և իրաքյան դինարը:
Դիվանագետը հայտարարել է, որ Իրանի և Իրաքի միջև առևտրի մի մասն իրականացվում է ապրանքը ապրանքով փոխանակելով: Միևնույն ժամանակ երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը կազմում է 8 մլրդ դոլար, սակայն գործարքների փոքր մասն է միայն բանկերի միջոցով իրականացվում: