Ֆիլիպինների նախագահը գործարարների մեծ խմբով կժամանի Իսրայել
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի առաջին պաշտոնական այցը Իսրայել կսկսվի կիրակի՝ սեպտեմբերի 2-ին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Դուտերտեն կժամանի Իսրայել ֆիլիպինցի գործարարների մեծ պատվիրակության ուղեկցությամբ։
Այցի ընթացքում կստորագրվեն մի շարք տնտեսական համաձայնագրեր երկրների և առանձին ձեռնարկությունների միջև։
Դուտերտեի այցը տևելու է երեք օր։ Այն կլինի Իսրայել ֆիլիպինցի առաջնորդի առաջին այցը երկու երկրների միջև 1957 թվականին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման պահից ի վեր։
Նեթանյահուի հետ բանակցություններում քննարկվելու են զբոսաշրջության, առևտրի, գյուղատնտեսության, ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև Իսրայելում ֆիլիպինցիներին վերաբերող հարցեր։
Մերձավոր Արևելք այցի ընթացքում Ֆիլիպինների նախագահը նաև այցելելու է Հորդանան։