Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանը
uncategorized

ՀԲՖ ղեկավարության իրականությունը խեղելու փորձը տապալվեց

ասմիկ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Բռցքամարտի ֆեդերացիայի և այն նախագահելու առնչությամբ կազմակերպված ոչ օրինաչափ ընտրությունների թեման կարծես թե հանգուցալուծվում է: Բանն այն է, որ այսօր, ՀԲՖ հայտարարության համաձայն, գումարվել էր մամուլի ասուլիս, որի թեման արձագանքն էր ՀԱՕԿ-ի ու Սպորտի և երիտասարդության նախարարության կողմից, ուսումնասիրություններից հետո արձանագրած խախտունմների վերաբերյալ: Ի հեճուկս բազմաթիվ փաստարկների, ՀԲՖ ղեկավարությունը կրկին իր «ռեպերտուարի» մեջ էր և փորձում էր ամեն ինչ հերքել և ներկայացնել այնպես, ինչպես հարմար է հենց իրենց: Սակայն պետք է նշենք, որ նման մտածելակերպն ու տրամաբանությունն առնվազն ծիծաղելի է, քանի որ ըստ ժողովրդկաան ասացվածքի «ստի ոտքը կարճ է» և այն բացահայտելը այն էլ այս դեպքում, ընդամենը րոպեների հարց է: Նախ ՀԲՖ ղեկավարությունը փորձեց հակադարձել բոլոր այն մեղադրանքներին, որ հնչեցվել էին իրենց և իրենց կողմից կազմակերպված ընտրությունների վերաբերյալ, ինչն էլ ավելի ծանր կացության մեջ գցեց նրանց: Բանն այն է, որ ասուլիսից հետո ՀԲՖ նախագահի խոսքերը փաստացիորեն հերքվեցին այն բանից հետո, երբ ՀԱՕԿ քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հրապարակեց AIBA-ի կողմից նրանց ուղարկված նամակը, որում ասվում է, որ նրանք պատրաստվում են հանձնաժողով ուղարկել Հայաստան, ովքեր մանրակրկտորեն կստուգեն և խախտումների հաստատման դեպքում կգործեն համապատասխան ընթացակարգով: Եվ իզուր չէր Հ. Ռոստոմյանի զարմանքն առ այն, թե այդքանից հետո, ինչպե՞ս կարող էր AIBA-ն շնորհավորել ՀԲՖ նախագահին վերընտրվելու կապակցությամբ, ինչպես այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարում էր նույն ինքը ՀԲՖ նախագահը:
ՀԲՖ նախագահի բազմաթիվ իրարամերժ հայտարարություններից մեկը փոշիացնող առաջին հակափաստարկը սա էր:
Այնուհետև ՀԲՖ նախագահը հայտարարեց նաև, որ 2016 թվականի Ռիոյի օլիմպիական խաղերին մասնակցելու մեկնած հայ բռնցքամարտիկների մարզահագուստի խնդիրները ինքն է հոգացել և որ ֆեդերացիային ՀԱՕԿ-ը օգնություն չի ցուցաբերել: Այս հայտարարությունը ևս չի համապատասխանում իրականությանը ինչպես և մեջբերել է ՀԱՕԿ քարտուղարը, քանի որ կոմիտեն հոգացել էր մարզիկների մարզահագուստի խնդիրները, նրանք ստացել են դրանք, սակայն նույն ՀԲՖ նախագահի խնդրանքով, իր կողմից ուղարկված մարզահագուստով են մեր մարզիկները ռինգ դուրս եկել, քանի որ ինչ-որ կոմերցիոն պայմանավորվածություններ է ունեցել: Ռոստոմյանը ընդառաջել է նրան, սակայն հիմա հայտարարել, որ ՀԱՕԿ-ը չի օգնել և ինքն անձամբ է լուծել այդ խնդիրը, առնվազն ազնիվ չէ, չստացված և շուտ բացահայտված ինքնագովազդի անհաջող փորձ:
Իհարկե ՀԱՕԿ քարտուղարը բազմաթիվ դիտողություններ է արել նույն ՀԲՖ նախագահին իր հայտարարության մեջ, որին անդրադառնալու կարիք էլ չկա, քանի որ արդեն իսկ ամեն ինչ պարզ է, սակայն պետք է արանագրել նաև, որ ի դեմս այդ բազմաթիվ սուտ հայտարարությունների, ներկայում ՀԲՖ-ն կանգնած է նաև լուրջ ներքին տարաձայնությունների շեմին: Մի շարք ականավոր մարզիկներ և մարզիչներ դեմ են նման ֆեդերացիայի նախագահ ունենալուն և որակել դա որպես այլակարծություն, ինչպես ասեց այսօրվա իր խոսքում ՀԲՖ նախագահն ուղղակի անտրամաբանական է: Լուրջ դժգոհություններն ու անվստահությունը մտահոգվելու, այլ ոչ թե ուրախանալու առիթ են, քանի որ մեկը չի, երկուսը չի, բազմաթիվ են և բոլորի խնդիրը մեկն է, նոր արդար և ազնիվ ընտրությունների կազմակերպումը, որը վստահ ենք մոտ ապագայում, AIBA-ի Հայաստան ժամանելուց հետո այդպես էլ կլինի:
Ինչևէ խորհուրդ ենք տալիս արկածախնդրության և իրականությունը աղավաղելու անհաջող փորձերի փոխարեն, լուրջ մտածել սեփական թերությունների և բացթողումների մասին, ինչի արդյունքում այսօր բռնցքամարտը ուղղակի չի հասցնում հայստանյան մյուս մարզաձևերի հետևից, իսկ դրա լուծման տարբերակը մեկն է ու ակնհայտ. Ով արդյունք ցույց չի տալիս, պետք է իր տեղը զիջի: Սպորտի զարգացման կարևորագույն աքսիոմաներից մեկն է, որը Հայստանում կիառելու պարագայում է, որ այսօր ունենք այնպիսի մարզիկներ, որոնք իրենց մարզաձևում լուրջ վարկանիշ ունեն և դասվում են աշխարհում լավագույնների շարքերին: