Բռցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները անցել են խախտումներով
Շավարշ Բզնունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր Բռնցքամարտի ֆեդերացիայի անդամները հանդիպել են ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ և ներկայացրել իրենց դժգոհությունները բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների հետ կապված: Բանը նրանում է, որ օգոստոի 4-ին տեղի էին ունեցել Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրություն, որը սակայն անցել է կանոնադրական լուրջ խախտումներով: Հայկական բռցքամարտում մեծ ներդրումներ ունեցող անվանի մարզիչները անգամ չեն հրավիրվել ընտրություններին, քվեարկությունը անցել է խախտումներով, եղել է բաց քվեարկություն, ինչը չպետք է տեղի ունենար:
Ֆեդերացիայի անդամները միաձայն պնդեցին, որ ընտրութունները եղել են խախտումներով, եղել են մարդիկ, ովքեր դեմ են եղել նախագահի ընտրությանը, բայց հայտարարվել են որպես կողմ քվե տվածներ: Եղել են մարզեր, որոնց ընդհանրապես ֆեդերացիայի նախագահի ընտրությանը մասնակցելու մանդատ չեն տվել:
Իր հերթին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը խնդրեց մեկ շաբաթ ժամանակ՝ իրավիճակին ծանոթանալու համար, ինչպես նաև նշեց, որ ըստ օրենքի, բռնցքամարտի ֆեդերացիայի հաստատողը ՀԱՕԿ-ն է, որը իրավունք ունի նաև նոր ֆեդերացիա ձևավորել, անցկացնել ֆեդերացիայի նախագահի նոր, արդար ընտրություններ, որին կմասնակցեն ընտրելու իրավունք ունեցող բոլոր մարզիչները, և որ ֆեդերացիան ՀԱՕԿ-ը ճանաչի, դա էլ կընդունվի AIBA-ի՝ Բռնցքամարտի միջագզային ասոցացիայի կողմից: Գագիկ Ծառուկյանը նշեց, որ եթե այսօր Բռնցքամարտի ֆեդերացիայի կորիզը առանձնացել է և չի ընդունում ֆեդերացիայի նախագահի ընտրության արդյունքները, ապա ՀԱՕԿ-ը նոր ֆեդերացիա կստեղծի, օրինական ճանաչում կտա նոր ֆեդերացիային, ինչից հետո կանցկացվեն ֆեդերացիայի նախագահի նոր, օրինական ընտրություններ, որին կմասնակցեն ընտրելու իրավունք ունեցող բոլոր անդամները, մարզիչները և պատվիրակները:
Իրենց հերթին ֆեդերացիայի անդամները նաև նշեցին, որ բոլորի ցանկությունն է ստեղծել նոր ֆեդերացիա, որը կճանաչվի ՀԱՕԿ-ի կողմից: