Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera«Պետական գաղտնիք» հրապարակելու համար իմ նկատմամբ կարող են նոր գործ հարուցել. Ռոբերտ ՔոչարյանԲարձր եմ գնահատում Ձեր բարոյական և տրամաբանական դիրքորոշումը Իրանի դեմ վերջերս տեղի ունեցած ռшզմական ագրեuիայի վերաբերյալ․ Իրանի նախագահը՝ Հռոմի պապինԼոս Անջելեսը դարձել է Dior-ի ցուցադրության վայր. Անդերսոնը համատեղել է նորաձևությունը, կինոն և բիզնեսը մեկ ցուցադրության մեջ Սամվել Կարապետյանը ինչ ասում` անում է. 3-ը փոփոխության թիվն էՎարդան Ղուկասյանը նույն պայքարող տեսակն է և վստահեք 15 համարին․ Ռոլանդ ՊողոսյանՇղթայական ավտովթար Ռուբինյանց փողոցումՏաշիրի և հարակից գյուղերի բնակիչները մերժում են Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ինՄեր փոքրիկ քիթը չպետք է մտցնենք ռուս–թուրքական հարաբերությունների մեջ. ՓաշոյանԵՊՀ-ն արժեքների բուհ է, ոչ թե իշխանական քարոզչության կենտրոն․ Դավիթ ՍարգսյանԻրանը կներկայացնի Հորմուզի նեղուցով նավագնացության կարգավորման մեխանիզմը․ Էբրահիմ Ազիզի«Ազգային վերածնունդ» հիմնադրամ․ 4-րդ երեխայի համար՝ 2 միլիոն դրամ, 5-րդի համար՝ անվճար բնակարան․ «Ուժեղ Հայաստան»Քիմ Քարդաշյանը ցուցադրել է որդու՝ Սալմի շքեղ պոկեմոն ծննդյան երեկույթը «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Երևանի Նոր Նորք վարչական շրջանում. Միացի´ր «ՀայաՔվեին» և «Ուժեղ Հայաստանին», որ հզորանանք և հաղթենքԹուրքիայում անհայտ անօդաչու թռչող սարք է ընկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության քայլերթը․ ուղիղԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Մոուրինյուն վերադառնում է «Ռեալ». գործարքն ավարտված է․ Marca «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը շարունակվում է․ ուղիղ«Համահայկական ճակատ» կուսակցության հայտարարությունըԻ՞նչ տեղի ունեցավ, երբ հարցման մասնակից քաղաքացիները պարզեցին, որ խոսում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԵրևան են հասել նոր տրոլեյբուսներ«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ուղերձը Երևանի Պետական համալսարանի կազմավորման 107-ամյակի կապակցությամբԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Ոսկեվազ համայնքում էՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ»«Ուժեղ Հայաստան» -ի իրազեկման արշավը Նոր Նորքում շարունակվում է. բազմամարդ երթը Նորքի 5-րդ զանգվածում է. ուղիղՔաղաքացիները մեքենաներից ազդանշաններով ողջունում են «Ուժեղ Հայաստան» -ինՈւնենք մի իշխանություն, որը մեզ կռվեցնում է մեր անցյալի, մեր պատմության հետ․ Ռոբերտ ՔոչարյանՄեզ մեղադրում են զոհվածների մեծ թիվ հրապարակելու մեջ․ հրապարակե՛ք հերոսների անունները, հարգեք այդ մարդկանց հերոսությունը․ մի հուշամատյան սարքե՛ք․ Ռոբերտ ՔոչարյանՄեր ազգը միշտ նեղ վիճակից ավելի ուժեղ է դուրս եկել և այս անգամ էլ դուրս կգա․ Արշակ Կարապետյան Սուպերվարչապետական կառավարում չի լինելու, որտեղ մեկ անձը միանձնյա որոշումներ է կայացնում, իսկ պատասխանատվությունը բարդում մյուսների վրա․ Արսեն ՎարդանյանՓոփոխությունը սկսվում է այնտեղ, որտեղ ժողովուրդը միավորվում է իր հայրենիքի շուրջ. ՀայաՔվե Տեղեկատվական աղմուկի ֆոնին ԶՊՄԿ-ն շարունակում է աշխատել հանուն երկրի տնտեսությանՄերժի’ր Նիկոլին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ոչ մի զիջում չենք անելու Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու համար. Էդմոն ՄարուքյանՓաշինյանն ամենուրեք ընկալվում է որպես Ալիևի կցորդ, երկրորդական գործոն․ Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ը ակտիվացնում է TRIPP-ի շուրջ աշխատանքները «Ուժեղ Հայաստան» -ի իրազեկման արշավը Նոր Նորքում. ուղիղ Փաշինյանը չարաշահում է վարչական ռեսուրսը Փաշինյանի վերընտրությունը վտանգ է Հայաստանի համար Փոփոխությունը գալիս է Ճամբարակ. Ուժեղ ՀայաստանՅաղդանցիներին ոչ ոք չի՛ կարող վախեցնել, յաղդանցին հստակ գիտի, որ Հայաստանին պետք է փոփոխություն, որը հնարավոր է Սամվել Կարապետյանի հետ. Անդրանիկ ԳևորգյանԻ՞նչ կլինի երբ փոփոխություն լինի Հայաստանում Սամվել Կարապետյանի հետԱյս ընտրությունը միայն քաղաքական չէ․ սա արժանապատվության հարց է․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի անուշադրության մատնված համայնքը. Նարեկ Կարապետյան«Լուսավոր Հայաստանի» ուղերձը Մարգարայից Կայացավ «ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված` «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի պրեմիերանՆախընտրական հանդիպումները շարունակվում են Արագածոտնի մարզում․ հերթական կանգառը Թալինն է. Բարգավաճ Հայաստան Կուսակցություն Թուրքիայի հետ սահմանը բացելուց առաջ Հայաստանը պետք է պատրաստել. «Լուսավոր Հայաստանը» Մարգարայում է Իրանի դեսպանատունը արձագանքել է Իսրայելին` «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի ժամանակ իսրայելական հեռուստաալիքի կողմից Հայաստանն Ադրբեջանի դրոշով ներկայացնելուն
Հասարակություն

Վյաչելսավ Հարությունովի գործը պետք է հայտնվի իշխանությունների ուշադրության կենտրոնում

Պետրոս Կոստանյանը գրում է.

Վյաչեսլավ Հարությունովի գործը արդեն իսկ դարձել է Հայաստանի վերջին ժամանակների ամենաաղմկոտ գործը, որի շրջանակներում ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով ձերբակալվել է Էդուարդ Բաբայանը:
Ըստ դատաբժշկական փորձաքննության, Վյաչեսլավ Հարությունովը բազմակի հարվածների արդյունքում ստացել էր ուղեղի ցնցում, կողոսկրի կոտրվածք, ծակվել էր նրա թոքը, ստացել էր բազմաթիվ սալջարդներ: Նման վնասվածքների դեպքում սովորաբար մարդը երկար ժամանակ պետք է վերականգնողական բուժում անցի, այնինչ Հարությունովը դեպքի երկրորդ օրը դուրս էր գրվել հիվանդանոցից, հանդիպել լրագրողներին, ապա երեկոյան ժամերով սպասել դատարանի առաջ: Նա լրագրողների հետ խոսել էր ակտիվ շարժումներով և բարձր ձայնով, այնինչ նման վնասվածքների դեպքում դա ուղղակի բացառվում էր:
Հետևաբար դատաբժշկական եզրակացությունը կեղծ է եղել, և մարդուն շինծու մեղադրանքով կալանավորել են: Աշխարհում չի գտնվի մեկ բժիշկ, ով կհաստատի, որ նման վնասվածքներից հետո մարդը կարող էր երկրորդ օրը դուրս գրվել հիվանդանոցից և լիակատար առողջ մարդու ռեժիմով ապրել:
Հարությունովը այս մասին բազմիցս բարձրաձայնել է, տվել հարցազրուցներ, ասուլիսներ, բայց անօգուտ: Նա նաժ բարձրաձայնել էր քննչական մարմնում իր նկատմամբ կիրառված սպառնալիքների մասին, երբ անհրաժեշտ ցուցմունքը կորզելու նպատակով իրեն ցույց են տվել տեսանյութեր և սպառնացել, որ կհրապարակեն դրանք, ինչից հետո նրա հետ հաշվեհարդար կտեսնեն: Վյաչեսլավ Հարությունովը իր վերջին ասուլիսի ժամանակ անգամ ՀՀ վարչապետի ուշադրությունն է հրավիրել այս գործի վրա, քանի որ այնտեղ կան բազմաիթվ մութ կետեր և կնճռոտ հարցեր:
Այս ամենը պետք է հայտնվի իշխանությունների ուշադրության կենտրոնում: Կեղծ եզրակացություն տվող դատաբժիշկը, հոգեբանական ճնշում գործադրող և սպառնացող քննիչները պետք է վերջապես հասկանան, որ հին մեթոդների ու գործելաոճի ժամանակները այլևս անցել են: Նոր իրողությունում նրանց նմանները տեղ չունեն դատաիրավական համակարգում և պետք է նրանք և նրանց հովանավոր-պատվիրատուները ենթարկվեն խիստ պատասխանատվության: