Կոտայքի աղանդավոր միապետը պետք է հաշվի նստի իրականության հետ
Նորիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վերջին օրերին մի շարք զլմ-ներ անդրադարձել են Կոտայքի մարզպետի վարած քաղաքականությանը, որը ավելի շուտ թագավորական միապետության միապետի է հիշեցնում , քան ժողովրդավարական երկրի պաշտոնյայի։
Աղանդավոր շարժման ներկայացուցիչ մարզպետը իրեն մարզի տերն ու տիրակալն է համարում , առանց մտածելու, որ իր վարած քաղաքականությունը կարող է նոր բողոքի ալիք բարձրացնել մարզում։
Բանն այն է, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը պարբերաբար ահաբեկիչ հայտարարություններով դիմում է մարզի համայնքապետերին՝ պահանջելով հրաժարվել իրենց զբաղեցրած պաշտոններից։ Մարզպետ Պետրոսյանի անառողջ քաղաքականությունն այնքան հեռու է գնացել, որ վերջինս, դատախազության և ազգային անվտանգության անունը շահարկելով, սպառնում է «նստացնել» համայնքի ղեկավարներին, եթե նրանք չկատարեն իր պահանջը և հրաժարական չտան։
Ռոմանոս Մելիքյանը երևի մոռացել է, որ համայնքի ղեկավարները ընտրվում են ոչ թե այս կամ այն պաշտոնյայի քմահաճույքով ու պահանջով, այլ ՏԻՄ ընտրությունների արդյունքում և իր գործառույթները մարզում բոլորովին այլ են։
Միանշանակ է այն, որ նման վարքագծով մարդը չի կարող մարզում որևէ դրական առաջընթաց գրանցել, առավելևս վայելել մարզի բնակիչների հարգանքն ու վստահությունը, ուստի Կոտայքի բնակիչների հնարավոր բողոքի ալիքը, որ կարող է պայթել ամեն օր, կլինի լիովին արդարացված ։