Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ում
Հասարակություն

Որտե՞ղ են աշխարհի ամենավտանգավոր կայծակները

Մենք գիտենք, որ...

Կայծակը երկու անգամ նույն տեղը չի խփում:

Իրականում դա ընդամենը միֆ է, որի առաջացումը առաջին հայացքից շատ բնական է թվում այն պարզ փաստի պատճառով, որ մարդը շատ քիչ է տեսնում ծառեր կամ այլ բարձր օբյեկտներ, որոնց կայծակը հարվածել է: Ավելին, եթե հանկարծ մարդու շրջապատում հայտնաբերվում է կայծակից վնասված ծառ, սյուն կամ տուն, ապա դա դառնում է սենսացիոն նորություն շրջապատի համար: Այն, որ մենք քիչ ենք տեսնում կայծակից վնասված օբյեկտ, չի նշանակում, որ կայծակը երկու և ավելի անգամ նույն տեղը չի խփում: Սրա ապացույցը առաջին հերթին սովորական շանթարգելներն են, որոնք կան համարյա բոլոր բարձր շենքերի և օբյեկտների վրա:

Կայծակները հաճախ մեծ վնասներ են հասցնում մարդկանց: Վնասում են մեխանիկորեն, հրդեհներ են առաջացնում, վնասում են կենցաղային էլեկտրասարքավորումները և այլն: Հենց այդ ամենը կանխելու համար էլ օգտագործվում են շանթարգելները: Ինչքան բարձր է շանթարգելը, այնքան հաճախ է նա կայծակ սանձում: Սովորական տների շանթարգելները կարող են տարիներով կայծակ չմարել, քանի որ կայծակը այնքան էլ հաճախակի երևույթ չէ, իսկ ահա երկնաքերերի վրա տեղադրված շանթարգելները տարեկան ընդունում են 20 և ավելի կայծակի հարված:

Շանթարգելներից բացի լինում են բարձր ծառեր կամ բլուրներ, որոնք ևս հաճախ են կայծակնահարվում՝ կապված նրա հետ, որ նրանք իրենց շրջակայքում կայծակը քաշող միակ օբյեկտն են լինում:

Կայծակը (նաև՝ շանթ) մթնոլորտում՝ ամպերի կամ ամպի և երկրի միջև տեղի ունեցող կայծային էլեկտրական պարպում է։ Սովորաբար դրսևորվում է պայծառ լույսի բռնկումով և ուղեկցվում որոտով։ Պարպման ժամանակ հոսանքի ուժը հասնում է 10–100 հազար ամպերի, լարումը՝ տասնյակ միլիոնավորներից մինչև միլիարդավոր վոլտի։

Երկրագնդի վրա ամենահաճախ կայծակները տեղի են ունենում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքի լեռներում գտնվող փոքրիկ Կիֆուկա գյուղի մոտ։ Մեկ քառակուսի կիլոմետր տարածքի վրա տարեկան տեղի է ունենում կայծակի 158 բռնկում։ Հաշվարկված է , որ մեկ րոպեում ամբողջ աշխարհում լինում է 360 կայծակ: Կայծակի ամենամեծ վնասը եղել է 1789 թվականին Իտալիայի Բրեշիա քաղաքում՝ հարվածելով եկեղեցուն, պայթել է այնտեղի զինանոցում գտնվող իննսուն տոննա վառոդը, որի հետևանքով զոհվել է երեք հազար մարդ, ավերվել է քաղաքի մեկ վեցերորդը։

Հետաքրքիր է, բայց պարզվում է, որ Հայաստանում ևս կայծակը խնդիր է: Իհարկե, Հայաստանը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը չէ, բայց այստեղ էլ կայծակ շատ է լինում, որը հաստատում է նաև այն, որ մեր որոշ տատիկների զինանոցում է «Կայծակը քեզ խփի» անեծքը: Երևի թե ՀՀԿ–ի տատիկը, որը առաջ խոստացել էր անեծքներով Ալիևի գլուխը ուտել, ներկայումս անընդհատ կրկնում է. «Կայծակը ձեզ խփի», քանի որ շուտով ստիպված է լինելու ՔՊ–ի տատիկ դառնալ: Խեղճ տատիկ...

Կամո Խաչիկյան