Հովիկ Աբրահամյանն իր «ունեցվածքը» նվիրում է լրագրողին
Hayeli.am-ը գրում է.
Լրատվամիջոցներից մեկը տեղեկություն էր ,որ Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը տարիներ շարունակ զբաղված է եղել Հայաստանում ապօրինի հարստացած պաշտոնյաների՝ Չեխիայում և Ավստրիայում անշարժ գույքի ձեռքբերմամբ։
Նա, լինելով դեսպան, ըստ էության, աշխատել է որպես բրոքեր և զբաղվել է նախկին պաշտոնյաների՝ Երվանդ Զախարյանի, Հովիկ Աբրահամյանի, ԱԻՆ վաղամեռիկ նախարար Արմեն Երիցյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների միլիոնավոր դոլարները Չեխիա տեղափոխելով և անշարժ գույք ու այլ ունեցվածք գնելով։
Կապ հաստատեցինք նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Վերջինս մեզ ասաց.«Եթե ես ունեմ նման ունեցվածք,ինչի մասին գրել է տվյալ լրատվամիջոցը,ապա ես պատրաստ եմ դա նվիրել նրանց»:
«Ես կառաջարկեի տվյալ լրատվամիջոցին ավելի ճշմարտանման լրատվություն տարածել և ավելի հետաքրքիր զվաղմունք գտնել»,հավելեց Հովիկ Աբրահամյանը: