Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԿառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութՄեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱլիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿ Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Ընդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ Մխիթարյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա Ղահրամանյան
Քաղաքականություն

Սովորական ծառայություն

Հուլիսի 9–ի հայաստանյան հեռուստաեթերում վարչապետի որդու զորակոչն էր, չնայած ոչ միայն հեռուստաեթերում, այլև բոլոր հնարավոր ու անհնար կայքերում: Վարչապետի որդու զորակոչի նկատմամբ նման ուշադրությունը առաջացրեց անգամ Պաշտպանության նախարարի դժգոհությունը, իսկ վարչապետն ինքն էլ իր խոսքում բառացի շեշտեց`«ես չեմ կարող հոգ տանել իմ երեխայի մասին ավելի, քան ցանկացած մեկ այլ զինվորի մասին»: Լրատվամիջոցների ու հանրության նման ուշադրությունը երկակի զգացողություններ է առաջացնում: Մի կողմից բոլորովին հարկ չկա նման ուշադրության անգամ ռազմավարական տեսանկյունից, որովհետև բոլորովին էլ պետք չէ հայտնի լինի վարչապետի որդու ծառայության վայրը, զորամասը, տարածաշրջանը` առավելևս սահմանային ծառայության դեպքում, մյուս կողմից` նման ուշադրությունը որոշակի PR ակցիա էր` որպեսզի վաղը այս կամ այն զինկոմը, զինվորականը կարողանա հանգիստ կերպով մերժել իր քրոջ, եղբոր կամ հարևանի որդուն ծառայությունից ազատելու կամ էլ գոնե «չալաղաջ» զորամասում «տեղավորելու» խնդրանքները կամ գործարքները:

Այս ամենի պատճառը նաև հանրային ներքին պահանջն էր: Կամա թե ակամա, այս տարիների ընթացքում ձևավորվեց հանրային մտածողություն, թե պաշտոնյաների զավակները չեն ծառայում: Ի դեպ, դա այնքան էլ այդպես չէ, օրինակ` առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի որդին նույնպես ծառայել է, ասում են` մի քանի պաշտոնյաների զավակներ` նույնպես: Բայց սրանք բացառություններ են:

Սակայն հետո հետզհետե մենք հայտնվեցինք այնտեղ, որտեղ պաշտոնյայի զավակ լինելը դարձավ ծանր բեռ: Վարչապետի որդու` բանակ զորակոչվելու նկատմամբ ուշադրությունը կոտրում էր հենց այս կարծրատիպը: Սակայն, որպեսզի մենք ունենանք առողջ միջավայր և առողջ իշխանություն ու հասարակություն, հարկավոր է նաև հաջորդ քայլը` երբ մեր հաջորդ պաշտոնյայի կամ վարչապետի որդին կգնա ծառայության սուսուփուս, առանց ավելորդ աղմուկի ու լուսաբանումների, առանց ցուցադրականության: Իսկ հանրությունն էլ` այս կամ այն պաշտոնյայի որդու ծառայության մեկնելուն կվերաբերվի այնպես, ինչպես ցանկացած քաղաքացու որդու բանակ գնալուն` կընդունի որպես օրինաչափ ու սովորական մի բան և կմաղթի խաղաղ ու անփորձանք ծառայություն: