Արդար դատական համակարգ ասվածն ուղղակի միֆ է
Հասմիկ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀԱՕԿ նախագահի օգնական Բաբայան Էդուարդի խափան միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է և նրան շարունակում են առանց հիմքերի, անօրինական կերպով կալքի տակ պահել:
Հիշեցնենք, որ դեպքի առնչությամբ հիմնական վկան արդեն իսկ հայտարարություն էր տարածել առ այն, որ նրան ոչ ոք չի ծեծլ և նա ոչ մի բողոք կամ առարկություն չունի: Այս հայտարարությունը արդեն իսկ ծանրակշիռ հանգամանք է Բաբայանի խափանման միջոցը փոխելու համար, սակայն կարծես թե համակարգում դեռ գործում է նախկինի արատավոր բարքերը:
Այսինքն դատական համակարգն ամբողջությամբ չի կարողանում անկախ և օբյեկտիվ գործել, այլ առաջնորդվում է ոմանց ցուցումներով և սպասարկում նեղ անձնական շահեր, հակառակ դեպքում Բաբայանն արդեն իսկ ազատության մեջ պետք է գտնվեր: Այդուհանդերձ մտածելու տեղիք է տալիս այն, թե արդյո՞ք մենք այս Հայաստանի համար էինք պայքարում և արդյո՞ք արդար դատական համակարգ ասվածն այս նոր իրականության մեջ ուղղակի միֆ է: