Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակը
Հասարակություն

Մամուլի որոշ ներկայացուցիչներ շարունակում են աշխատել «պղտոր ջրում՝ ձուկ որսալու» ավանդական սկզբունքով

Շահանե Անտոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Բնական է, որ ցանկացած քաղքական ուժ ունի իր դիրքորոշումը Ազգային ժողովում քննարկվող այս կամ այն հարցի վերաբերյալ։ «Բարեգործության մասին» օրենքի նախագիծը Ազգային ժողով բերելու առթիվ բավականին թեժ քննարկումներ ընթացան և հարտապես «Ծառուկյան» դաշինքը խոսեց այս մասին՝ հայտնելով իր դիրքորոշումն ու նկատառումներ արեց դրա բացերի, թեր և դեմ կողմերի առնչությամբ։

Նշենք, որ «Բարեգործության մասին» օրենքին «Ծառուկյան» դաշինքի պատգամավորենրն ընդունելի չէին համարում արգելքներ ու սահմանափակումներ կիրառելը այնպիսի բարոյական արժեքներ ունեցող երևույթի հանդեպ, ինչպիսին բարեգործությունն է։ Իսկ այն, որ այս ամենը պետք է քննարկվեր երկրում բարեգործությունների ամենից մեծ ծավալը իրականացնող մարդու՝ Գագիկ Ծառուկյանի հետ, զուտ բարոյական դաշտում տեղավորվող պահանջ էր ու թերևս օրինագծի քննարկմանն ավելի մեծ նպատ բերեր։

Բայց մեր պարբերական մամուլի որոշ ներկայացուցիչներ վերջին իրադարձությունների ֆոնին կորցրել են իրականության զգացողությունը և հայտնվել ցայտնոտի մեջ: Հիմնականում անադեկվատությամբ ու շինծու լուրերի հարցում մասնագիտացածները, վերջին շրջանի իրադարձությունների հետևանքով կորցնելով հովանավորյալ լծակները, բաց դաշտում տիրոջը որոնող շան նման աջ ու ձախ հաչոցներ են տարածում։ Ու իրենց մտայնություններն արտահայտելու համար թիրախավորել են հենց այս քննադատական մոտեցումը, որ դրսևորվել է Ծառուկյան դաշինքի կողմից և փորձել են կանխատեսումներ անել, որ շուտով մեղմանալու է դիրքորուշում, և դաշինքը հնարավոր է նաև կողմ քվեարկի՝ այլևայլ տողատակեր որոնելով առողջ քննադատության ենթատեքստում։

Իրականում հարցին պետք է նայել բոլորովին այլ տեսանկյունից։ Առողջ քննատդատությունից երբեք չխորշող «Ծառուկյան» դաշինք խմբակցության կողմից հնչել է միայն առողջ քննադատություն կամ տեսակետ հարցի շուրջ, իսկ թե ինչպես կքվեարկեն, դա իրենց քաղաքական թիմի որոշումը կլինի։

Բայց այս ամենը որակել որպես տրամադրությունների փոփոխություն կամ նահանջ, արդեն իսկ ցնդաբանություն է։ Ավելի վատ՝ գլխուղեղի խրոնիկ անբավարարությամբ պետք է տառապել, որպեսզի փորձ արվի ինչ-որ կերպ զուգահեռներ տանել ապականված կերպարների ու Գագիկ Ծառուկյանի միջև։ Եվ ի վերջո նրա ղեկավարած քաղաքական ուժի սթափ գնահատականները կամ քննարկաման արդյունքում կոմպրոմիսների գնալը համարել պարտություն կամ ընդունում կամ դիրքորոշման փոփոխություն, քանի որ Ծառուկյան դաշինքի պատգամավորների բարձրաձայնած մտահոգությունները քննարկվել են կլոր սեղանի շուրջ։

Հ․Գ․ Կոչ ենք անում, որ մեր հասարակությանը նման խրոնիկ հիվանդություններով տառապողները չփորձեն ապակողմնորոշել, կոչ ենք անում սթափվել ու դրսևորել «չորրորդ իշխանություն» կոչմանը հարիր վարքագիծ, այլապես վերջնականապես կարատավորվեն։