Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափով
Հասարակություն

Անցյալի համար պատասխան տալու, և ոչ թե դատարկ վերլուծություններ գրելու ժամանակն է

Հայկուհի Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Բարեգործության մասին աղմկոտ օրենքը բնականաբար որոշ լրատվամաիջոցների առիթ էր տալու, որ փորձեն ընդհանուր աղմուկի մեջ, ԲՀԿ-ին փնովելու միջոցով, սեփական շահերը առաջ տանել։ Մասնավորապես որոշ լրատվամիջոցներ, որոնք առավոտից երեկո ատամները սրած սպասում են, որ մի թեմա «գտնեն» ընդդեմ ԲՀԿ-ի և սկսեն դա շահարկել, այսօր որոշել են, որ գտել են այն ի դեմս Բարեգործության մասին օրենքի նոր նախագծի։

Հիշեցնենք, որ Բարեգործության մասին օրենքի նոր նախագիծը ենթադրում է, որ ստեղծվելու է պետական լիազոր մարմին, որը զբաղվելու է բարեգործական նախագծերով։ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները իրավամբ նկատեցին, որ օրենքը ԱԺ արտահերթ նիստ մտցնելուց առաջ ճիշտ կլիներ խորհրդակցել նաև «Ծառուկյան» դաշինքի և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, քանի որ այսօր հենց Ծառուկյանի անունն է ասոցացվում բարեգործության հետ։

«Ծառուկյան» դաշինքի պատգամավորների հարցը տեղին էր և նրանց բարձրացված մտահոգությունը նույնպես, քանի որ բարեգործությունը պետական վերահսկողության տակ վերցնելը իհարկե կարող է վատ հետևանքներ ունենալ առաջին հերթին անապահով խավերի համար, ովքեր այսօր այդ բարեգործության կարիքը ամենից շատ ունեն։
Սակայն որոշ լրատվամիջոցներ չգիտես ինչու որոշել են ատամներով անմիջապես կառչել այդ թեմայից և շահարկել այն։ Մասնավորապես գրվել է, որ «Ծառուկյան» դաշինքը ընդունել է իր պարտությունը և կարող է անգամ կողմ քվեարկել օրենքի նախագծին՝ այս ամենին խառնելով նաև Գագիկ Ծառուկյանի անունը և այն արհեստական ձևով շաղկապելով Մանվել Գրիգորյանի դեպքերի հետ։

Ընդհանրապես որևէ մեկը առնվազն անմեղսունակ պետք է լինի կամ պատվեր կատարի՝ Գագիկ Ծառուկյանի և Մանվել Գրիգորյանի միջև որևէ առնչություն թեկուզ ակնարկելու համար։ Մանվել Գրիորյանը երկու օր շարունակ ստանում է իր արժանի գնահատականը հանրության և անգամ սեփական կուսակցության կողմից։ Մանվել Գրիգորյանի դեպքը այլ ուժի կողմը ուղղելը պարզապես ստորություն է, և դրանով լրատվամիջոցը ցույց է տալիս իր իրական բնույթը։

Ինչ վերաբերում է օրենքի նախագծի քվեարկությանը, «Ծառուկյան» դաշինքը կքվեարկի այնպես, ինչպես ճիշտ կգտնի, և դրա համար «Ծառուկյան» դաշինքը պատասխանատու է միայն իր և իր ընտրողների առաջ։ Դա միայն «Ծառուկյան» դաշինքի գործն է, այլ ոչ թե նախկին իշխանություններին սպասարկող և իրեն վաղուց մատնած լրատվամիջոցների, որոնց միակ խնդիրը այսօր Ծառուկյանի ու ԲՀԿ-ի մասին հերյուրանքներ գրելն ու տիրաժավորելն է։

Բարեգործության մասին օրենքի նախագծի շահարկումը ընդամենը օրինակներից մեկն է, որը մատնում է որոշ լրատվամիջոցների գործելաոճը, սակայն գաղտնիք չէ, որ Գագիկ Ծառուկյանի բարձր վարկանիշը մշտապես ցայտնոտի մեջ է գցել ու այժմ էլ գցում նախկին իշխանություններին, ովքեր պահը բաց չեն թողնում այդ ցայտնոտը նմանատիպ գարշահոտ նյութերով ի ցույց դնելու։ Սակայն որքան մատնում են իրենց խուճապը, այնքան էլ ի տես բոլորի ցուցադրում են, որ իրենց գնացքը վերջնականապես գնացել է և իրենք վերածվել են քաղաքական զրոյի։

Այստեղ պետքէ հիշեցնել որոշ լրատվամիջոցներին և նրանց տերերին, որ ավելի լավ է իրենց կուսակիցների գործով զբաղվեն, հատկապես որ այս պահին կրում են ամբողջ հանրության բողոքի ու դժգոհության խարանը, և նման պրիմիտիվ ձևերով չեն կարող թեման շեղել կամ այդ դժգոհության սլաքը իրենց վրայից հեռացնել։ Անցյալի համար պատասխան տալու, և ոչ թե դատարակ վերլուծություններ գրելու ժամանակն է։