Ծառուկյանի գազալցակայաններում ՊԵԿ ստուգումների թեման քաղաքականացնելը բացահայտ սադրանք է
Սարգիս Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ՊԵԿ-ը գիշերային ստուգումներ է անցկացրել հանրապետության թվով 70 գազալցակայաններում, որոնց մեջ են եղել նաև Գագիկ Ծառուկյանի գազալցակայանները։ Իրականում այս ստուգումներում ոչ մի արտառոց բան չկա․ նախ ՊԵԿ-ը մշտապես է ստուգումներ անցկացնում, երկրորդ, գաղտնիք չէ, որ վերջին ժամանակներս ՊԵԿ-ը մշտապես ստուգումներ է անցկացրել Ծառուկյանին պատկանող ընկերություններում՝ չհայտնաբերելով խախտումներ։
Սակայն որոշ լրատվամիջոցներ փորձել են այս ամենի տակ քաղաքական շարժառիթներ տեսնել՝ իհարկե այդ ամենը շահարկելու նպատակով։ Այս սադրիչ մոտեցումը արդեն ծիծաղելիէ դառնում, երբ ամեն ինչը փորձ է արվում մատուցվել քաղաքական երանգներով։
Իհարկե լրատվամիջոցներին սկանդալ է պետք, և դա հասկանալի է, սակայն չէր խանգարի, որ նույն այդ լրատվամիջոցները ամեն անգամ դեզի մեջ ասեղ փնտրելու փոխարեն նույն ՊԵԿ-ին կոչ անեին, որպեսզի նա անակնկալ ստուգումներ անի նաև այն ընկերություններում, որտեղ վեջին տարիներին հարկային ստուգումները ուղղակի տաբու են եղել, արգելված թեմա։