Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը
Հասարակություն

Պետական լծակները՝ քաղաքական ճնշումների գործիք

Գուրգեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ընդդիմությունից իշխանություն տրանսֆորմացիան բարդ ու աշխատատար պրոցես է դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ, բայց շատ ավելի բարդ է իրականացնել իշխանական գործառույթներ, որոնց դեմ ժամանակին ընդդիմադիր դիրքերից հանդես է եկել իշխանափոխություն իրականացրած քաղաքական ուժը կամ գործիչը: Նմանատիպ ահա մի իրավիճակ էլ ստեղծվել է թավշյա հեղափոխություն ապրած Հայաստանում: Նորընտիր վարչապետի առաջին հակադրությունը կենսաթոշակային ֆոնդի վերաբերյալ պարտադիր բաղադրիչի կիրառումն ու առհասարակ դրա գոյության, լինելու չլինելու հարցին էր: Անգամ ներկայիս Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն էր ժամանակին դրա դեմ ուղղված ակցիաների առաջամարտիկներից մեկը: Ակնհայտ է նաև մի փաստ, որ այն քաղաքական ուժը և հասրակության այն հատվածը, ովքեր օգնեցին Փաշինյանին դառնալ վարչապետ, նմանատիպ պրոցեսների շարունակական լինելու դեպքում, երբ ժամանակին մի բան էր ասվում, իսկ հետո գործողություններով այլ բան է արվում, կարող են ուլտիմատում ներկայացնել վարչապետին այդ հարցերի կարգավորման վերաբերյալ: Չէինք ցանկանա բնականաբար, որ այդ պրոցեսը շարունակվեր, քանի որ համաձայնության Կառավարության շրջանակներում համերաշխ և միասնական գործունեություն ծավալելու պատրաստակամություն կա, սակայն երեկվա Կառավարության նիստի ժամանակ էլ մեկ այլ օրենսդրական նախաձեռնություն դրվեց շրջանառության մեջ, որը միտված էր բարեգործության ոլորտում փոփոխություններ իրականացնելու և ինչ-որ լիազոր մարմին ձևավորելու համար:

Անկասկած, եթե Հայաստանում խոսվում է բարեգործությունից, ապա առաջին հերթին այն ասոցացվում է Գագիկ Ծառուկյանի անվան հետ: Եթե հաշվի առնենք այս հանգամանքն ու ապագայում սպասվելիք խորհրդարանական ընտրությունները, հասկանալի է դառնում Փաշինյանի Կառավարության ավտորիտար գործելաոճի բուն նպատակը: Սակայն ի հեճուկս այս ամենի, հաշվի չի առնվել շատ կարևոր արգումնետ՝ Ծառուկյանը երբեք բարեգործությունը որպես քարոզչության բաղադրիչ չի դիտարկել և պարբերաբար է զբաղվել դրանով: Ի տարբերություն շատ ու շատ քաղաքական գործիչների, ովքեր բարեգործության քողի տակ անձնական շահ են հետապնդել և բարեգործությամբ զբաղվել են կոնկրետ ժամանակահատվածում՝ նախընտրական քարոզարշավ, ապա Ծառուկյանի ծավալած բարեգործական գործունեությունը միանգամայն տարբերվում է սրանից և մեջբերենք ևս մեկ հանգամանք, որ այն արվում է ավելի քան երկու տասնամյակ և Ծառուկյան ընտանիքի գործունեության մի շատ կարևոր և առանցքային ուղղություններից է դարձլ: Այնպես որ, խորհուրդ չենք տա նմանատիպ անհասկանալի և ոչ գործընկերային գործելաոճով շարունակել կառավարումը, չէ որ հենց նմանատիպ գործելաոճի պատճառով էր, որ Հայաստանում իրականացվեց իշխանափոխություն:

Հին բարքերով առաջնորդվելը լավ վերջաբան չի կարող խոստանալ...