Դարի շինարարության փողերը գնում են Վրաստա՞ն. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանյան նոր բիզնես դուետ է ձևավորվում՝ Գագիկ Բեգլարյան–Միհրան Պողոսյան (Քեթրինի Միհրան): Սակայն նախահեղափոխական Հայաստանի այս օլիգարխները որոշել են այսուհետ աշխատել ոչ թե Հայաստանում, այլ Վրաստանում: «Փաստ» օրաթերթի ունեցած տեղեկություններով, ընդհատակ անցած այս հանրապետականները (կամ՝ արդեն նախկին հանրապետականները) Մենգրելիայում ու Աջարիայում մեծ ներդրումներ են արել ջերմոցային տնտեսության և խաղային բիզնեսի մեջ: Փաստորեն արդեն երևում է, թե ուր են գնալու Հյուսիս–հարավ՝ դարի շինարարության գումարները: Հիշեցնենք, որ Գագիկ Բեգլարյանը երկար տարիներ եղել է ՀՀ կապի և տրանսպորտի նախարար և այդ ժամանակահատվածում շահագործման է հանձնվել Հյուսիս–հարավ ավտոմայրուղու ընդամենը... 30 կմ հատված, որը կազմում է ընդհանուր երկարության ընդամենը 6–7 տոկոսը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում