Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
uncategorized

Չեմ փորձել նրան պահել ինձ հետ, որ խանգարի կամ օգնի. Դավիթ Թադևոսյանն անկեղծանում է

Դերասան Դավիթ Թադևոսյանն այս պահին գտնվում է ԱՄՆ-ում: Asekose.am-ը զրուցել է դերասանի հետ` նրա անցած ուղու մասին և ոչ միայն:

-Համացանցում, երբ գրում ենք «Դավիթ Թադևոսյան» անուն-ազգանունը, անմիջապես հանդիպում ենք Ձեր սերիալային հերոսի՝ Սպոյի անունը: Տպավորություն է, որ բոլոր դերերից ամենահիշվողը դա է: Երբեմն նույնիսկ ասում են, որ նման դերերը ստվերում են մյուսներին: Սպոն խանգարո՞ւմ է Ձեզ, թե՞ օգնում:

-Սպոն շատ հետաքրքիր կերպար ստացվեց և շատ սիրվեց հասարակության կողմից, որի համար շատ ուրախ եմ: Սակայն ասել, որ նա ստվերում է մյուսներին, չեմ կարող. բոլորն էլ իրենց տեղն ունեն թե ինձ, թե հասարակության համար: Սպոն մի դեր էր, որը կերտել եմ և անցել առաջ, երբեք չեմ կառչել ու փորձել նրան պահել ինձ հետ, որ փորձի խանգարել կամ օգնել:

-«Իմ սիրելի թխահերը», «Կայսր», «Սիրահարված տաքսիստը», «Հատուցում», «Ոստիկաններ», «Խաղից դուրս», «Սպանված աղավնի», «Գարեգին Նժդեհ». սա ներկայացումների, սերիալների, ֆիլմերի այն ցանկն է, որտեղ դերեր եք կերտել, այնուամենայնիվ, սերիալն իրեն անում է, բնականաբար, լայն զանգվածներին առավել հայտնի դարձաք սերիալներից: Դուք այն դերասանների՞ց եք, ով խոստովանում է, որ դա իրենց համար ցավալի փաստ է:

-Իրականում այդ ցանկն ավելի մեծ է, ու ես ուրախ եմ, որ կարողացել եմ լինել թե թատրոնում, թե կինում, թե սերիալում: Գաղտնիք չէ, որ ֆիլմերը ու հեռուստասերիալները շատ ավելի մեծ լսարան ունեն, քան թատրոնը, բնականաբար, դերասանին շատ ավելի լայն ճանաչում պետք է բերեր էկրանը: Դա փաստ է:

-Ի դեպ, ճանաչված լինելու վերաբերյալ Դուք մեկ անգամ ասել էիք՝ «ազատությունս է պակասել. չեմ կարողանում շատ ազատ լինել, ինչպես առաջ էի: Օրվա մեծ մասը նկարահանման մեջ եմ, ավելի շատ լինում եմ Սպոյի կերպարում, քան իմ. ժամանակս Դավիթին է խլում: Իսկապես գալիս է այնպիսի պահ, երբ ինձ կարոտում եմ»:

-Իրականում ինձ մոտ այդ հարցում բան չի փոխվել, ես 2003-ից անընդհատ աշխատում եմ ու պրոցեսի մեջ եմ: Ինչքան էլ բողոքեմ, որ ժամանակս չի հերիքում, միևնույն է, ես առանց այդ ռիթմի կհիվանդանամ: Իմ ապրելակերպն է այլևս:

-Տեղյակ եմ, որ նախքան Թատերական ինստիտուտ ընդունվելը Ձեզ տարբեր բնագավառներում էիք փորձել, 8 մարզաձեւով եք զբաղվել, երկար ժամանակ չէիք կարողանում գտնել Ձեզ: Հիմա արդեն, երբ կայացել եք և անցյալում արդեն շատ աշխատանքներ կան արված, Ձեր մեջ նոր բաներ շարունակո՞ւմ եք բացահայտել և նոր զբաղմունքներ գտնել:

-Ես այդ փնտրտուքի շրջանն ավարտեցի, երբ ընտրեցի դերասանի ուղին, այս մասնագիտությունը հրաշալի հնարավորություն ունի լինել այն ամենը, ինչ ուզել եմ ես: Չէ որ սա միակ մասնագիտությունն է, որտեղ կարող ես լինել և բժիշկ, և մարզիկ, և զինվոր, և թագավոր: Եվ ես փորձում եմ իմ բոլոր շերտերը բացահայտել իմ կերտած դերերում:

մանրամասն՝ կայքում