Հրաժարականի դիմում չեմ ներկայացրել. Լոռու մարզպետի պարզաբանումը
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել: Այս մասին նա անձամբ տեղեկացրեց:
«Ես դեռ ոչ մի հրաժարականի դիմում չեմ ներկայացրել, չգիտեմ թե այդ տեղեկատվությունը որտեղից է շրջանառվում»,-ասաց Արթուր Նալբանդյանը:
Արթուր Նալբանդյանը Լոռու մարզպետի պաշտոնը զբաղեցնում է 2011 թ. հուլիսից: