Քաղցկեղի բուժումը հնարավոր կլինի մարդու գեների ծրագրավորմամբ (տեսանյութ)
Genome Project-ի ծագումնաբաններըը հայտնել են,որ տասը տարի հետո հնարավոր է բջիջների ստեղծում, որոնք անխոցելի կլինեն վիրուսների, քաղցկեղի, ծերացման, ճառագայթման եւ սառչելու նկատմամբ:
Աղիքային ցուպիկի մանրԷի բջջի վրա կատարված փորձը հաստատում է նրանց հայտարարությունները :Մասնագետների խոսքով՝ մանրէի համագենի վրա կատարվել են 321 փոփոխություններ, ինչից հետո բջիջն անընկալունակ է դարձել վիրուսների նկատմամբ:
Ծագումնաբանները նշում են,որ բույսի կամ կաթնասունի համագենը վերածրագրավորելու համար ավելի շատ ջանքեր կպահանջվեն: «Մարդու գենի մեջ յուրաքանչյուր սպիտակուցի վերածրագրավորումն, օրինակ, կպահանջի 400 հազար փոփոխություն»,- ասել է Հարվարդի բժշկական դպրոցի պրոֆեսոր Ջորդ Չերչը Stat պորտալում հրապարակված հարցազրույցում՝ հավելելով, որ մարդու 20 հազար գեներից անհրաժեշտ է հեռացնել ավելորդ կոդոնները:
Ըստ որում գիտնականները վստահություն են հայտնել, որ ցանկալի արդյունքների կարելի է հասնել արդեն տասը տարի հետո: Բացի դրանից, ծագումնաբանների խոսքով՝ մարդու գեները կարելի կլինի ծրագրավորել այն կերպ, որ մարդիկ անընկալունակ դառնան ճառագայթման, ծերացման եւ ցրտի նկատմամբ, ինչպես նաեւ զգալիորեն կրճատեն քաղցկեղի առաջացման վտանգը: