Դատավորը թանկարժեք Մերսեդես ունի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը, ով նախորդ տարի է ստանձնել այս պաշտոնը, «MERCEDES–BENZ C 200 COMPRESSOR» մակնիշի ավտոմեքենա ունի: Այս մասին իմանում ենք Մխիթարյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժոով ներկայացրած 2016 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Դատավոր Մխիթարյանը պաշտոնը ստանձնելու օրվա՝ մայիսի 23–ի դրությամբ ունեցել է 7 միլիոն դրամ և 13 հազար 700 ամերիկյան դոլար դրամական միջոցներ: Իսկ իր եկամուտներն էլ նախորդ տարվա հունվարի 1–ից մինչև պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածը կազմել են 4 միլիոն դրամից մի փոքր ավել:
Ռուբիկ Մխիթարյանի կնոջ՝ Ալինա Մկրտչյանի, հայտարարագրից էլ իմանում ենք, որ նա 2015 թ. ընթացքում 500 ԱՄՆ դոլարի և 50 հազար ռուսական ռուբլու տեսքով նվիրատվություն է ստացել:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: