Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքըTRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ ՀայաստանԱլիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ ՎարդևանյանՆոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվարկի ներքո․ Էդմոն ՄարուքյանԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԽաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ ԿարապետյանԷդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա ՄաթևոսյանԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԿառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութՄեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱլիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿ Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Ընդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ Մխիթարյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)
uncategorized

Նիկոլայ Բաղդասարյան. «Եթե մայիսի 8–ին կրկին վարչապետ չընտրվի, ապա երկիրը կմտնի ավելի խորը ճգնաժամի մեջ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն հայտնի է, որ մայիսի 8–ին ԱԺ–ում տեղի կունենա վարչապետի թեկնածուի ընտրության երկրորդ փորձը: Ու չնայած դժվար է ասել, թե ՀՀԿ–ն այս անգամ ինչպես իրեն կդրսևորի, սակայն հետաքրքիր է, թե օրենքով երկրորդ անգամ ինչպես է իրականացվելու ընտրությունը:

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը «Փաստ»–ին փոխանցեց, որ ըստ գործող Սահմանադրության, վարչապետի թեկնածուի երկրորդ անգամ առաջադրումը պետք է իրականացվի ոչ թե ԱԺ խմբակցությունների, այլ պատգամավորների 1/3–ի կողմից:

«Այս դեպքում նույնպես, առաջադրված թեկնածուն որպեսզի համարվի ընտրված, պետք է նրա օգտին քվեարկի 53 պատգամավոր: Ինձ հասած տեղեկությունների համաձայն, սակայն, ևս երկու պատգամավոր ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: Այսինքն, ՀՀԿ–ն սեփական թեկնածուին առաջադրելու դեպքում անգամ չի կարողանա ապահովել անցողիկ ձայների քանակը»,– ասաց Ն. Բաղդասարյանը:

Ըստ նրա, այս պահին պարալիզացված է նաև ողջ դատական համակարգի աշխատանքը:

«Դատական նիստեր տեղի չեն ունենում, և այս ամենը վկայում է, որ ըստ էության պարալիզացվել է պետության արդարադատություն իրականացնող համակարգը: Հետևաբար այս իրավիճակը չի կարող 1–2 օրից ավել շարունակվել»,– ասաց Ն. Բաղդասարյանը:

Հարցին, թե մինչև մայիսի 8–ը ՀՀԿ–ն ուրիշ ինչ այլ սցենարներով կարող է շարժվել, փաստաբանն ասաց, որ ՀՀԿ–ն միայն մի ելք ունի:

«Ըստ էության ՀՀԿ–ն այս պահին ընդամենը մի քանի օլիգարխներ են, որոնք ցանկանում են պահպանել իրենց դիրքերը: Պետք է նշել նաև, որ ՀՀԿ–ի կողմից թեկնածու չառաջադրելու պարագայում ՀՀԿ–ի թեկնածուն շարունակում է պաշտոնավարել այնքան ժամանակ, մինչև նոր առաջադրված թեկնածուն չհաղթի: Այսինքն, տապալելով վարչապետի ընտրության գործընթացը, ՀՀԿ–ն փաստացի պահպանում է իր թեկնածուի պաշտոնավարման ժամկետը»,– ասաց Ն. Բաղդասարյանը:

Փաստաբանի տեղեկացմամբ` մայիսի 8–ին, եթե կրկնվի նույն սցենարը, և փաստացի կրկին տապալվի վարչապետի ընտրությունը, ապա ողջ երկիրը կմտնի ավելի խորը ճգնաժամի մեջ, որի ժամանակ անգամ խորհրդարանական ընտրություն կազմակերպել հնարավոր չի լինի:

«Այդ դեպքում արդեն ընտրություն չի կայանա, քանի որ պարալիզացված կլինեն բոլոր պետական համակարգերը»,– խոսքը եզրափակեց փաստաբանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում