ՀՀԿ-ից միայն Ֆելիքս Ցոլակյանն էր, որ կողմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանին
ՀՀԿ պատգամավորները գրեթե միաձայն դեմ քվեարկեցին ընդդիմության առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին:
ՀՀԿ-ական պատգամավորներից միայն Ֆելիքս Ցոլակյանն էր, որ կողմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի օգտին:
Հիշեցնենք, որ Ֆելիքս Ցոլակյանը երկար տարիներ եղել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ ինչպես նաև զբաղեցրել է Շիրակի մարզպետի պաշտոնը:
Տարիներ շարունակ բարձր պաշտոններ զբաղեցնելով, Ցոլակյանը երբեք ոչ մի սկանդալային և կոռուպցիոն պատմության մեջ չի եղել: