Ինչպիսին էր Նիկոլ Փաշինյանը փոքր ժամանակ. (լուսանկար)
Հիշեցնենք, որ վարչապետի ընտրության հարցը ԱԺ-ն քննարկելու է մայիսի 1-ի հատուկ նիստում: ՀՀԿ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու: Նշենք, որ ԱԺ-ում ՀՀԿ-ն ունի 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք»-ը՝ 9, ՀՅԴ-ն 7 մանդատ: Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ է 53 ձայն:
Նաև հիշեցնենք, որ վաղը առավոտյան ժամը 8-ից Երեւանում քաղաքացիական անհնազանդության գործողությունները կրկնակի թափով են սկսվելու։
Նշենք, որ այսօր քաղաքացիական անհնազանդության գործողություններ չեն կայացել, փողոցներն ու ճանապարհները չեն փակվել։ Նիկոլ Փաշինյանը մինչ այս պահը եղել է Ազգային ժողովում։ Առավոտյան «Ելք» խմբակցությունն իր նիստում ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:
Կայացել են նաեւ դռնփակ բանակցություններ ՀՅԴ եւ «Ծառուկյան» դաշինք խմբակցությունների պատգամավորների հետ։ Այդ խմբակցությունները վաղ քվեարկելու են Փաշինյանի օգտին։ Լրագրողների ներկայությամբ հանդիպումէ եղել ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ, Փաշինյանը պատասխանել է հանրապետականների հարցերին։
Ահա այսպիսինն էր ՆԻկլո Փաշինյանը փոքր տարիքում:
