Փաշինյանը՝ կառավարության ձեւավորման եւ հետագա անելիքների մասին (տեսանյութ)
«Բոլոր հնարավոր թեկնածուները կքննարկվեն, և կկայացվի որոշում, հիմա մեր խնդիրը համերաշխային, աշխատանքային նորմալ մթնոլորտի ձևավորումն է»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
Ինչ վերաբերում է ՌԴ-ի հետ հարաբերություններին, ապա նա նշեց, որ ԵՏՄ-ից դուրս գալու խնդիր չօ դրվելու, բայց դա չի նշանակում, թե իրենք ասում են, որ ԵՏՄ-ում խնդիրներ չկան: ««Ելք» խմբակցության դիրքորոշման մասին չէ խոսքը, այլ հնարավոր կառավարության»:
Հարցին, թե իր իշխանության գալու դեպքում կարող է երաշխավորել, որ նախկին ոստիկանապետ Վանո Սիրադեղյանը կարող է վերադառնալ Հայաստան, Փաշինյանն արձագանքեց. «Ես չեմ կարող հիմա կոնկրետ անձանց կոնկրետ խնդիրներ քննարկել, ես կարող եմ երաշխավորել, որ ՀՀ-ում վարչապետ ընտրվելու դեպքում ամբողջական օրինականություն կհաստատվի»: