Հայկ Մարությանը հանրահավաքի ելույթի ժամանակ. «Սա համահայաստանյան գործընթաց է»
Դերասան, հումորիստ Հայկ Մարությանն այսօր կրկին ելույթ ունեցավ Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ: Ողջունելով հավաքվածներին Հայկն ասաց. «Երբ մենք այցելեցինք Գյումրի, Վանաձոր, Իջևան, Ապարան մենք տեսանք և ամբողջ աշխարհը համացանցով տեսավ, որ սա համահայկական պրոցես է, սա համահայաստանյան պրոցես է:
Ես աշխատանքի բերումով շատ եմ ճամփորդում Հայաստանով իմ ընկերների հետ՝ իրակացնելով տարբեր ծրագրեր և միշտ տեսնում եմ տխուր, մռայլ, ջղայնացած, դժգոհ մեր հայրենակիցներին, իսկ այս երկու օրվա ընթացքում ես տեսել եմ միայն ժպիտով, ուրախ, հավատքով և բարի մարդկանց: և մարդիկ հասկացել են, որ սա պատմական հենց այն պահն է, երբ մենք սկսում ենք շարժվել վերև»:
Դերասանը եզրափակելով իր ելույթը քաղաքաբնակներին փոխանցեց մարզերի բնակիչների ողջույնները :