Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանՄենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութ«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
uncategorized

ՖՈՏՈ. Ազգային անվտանգության ծառայությունը կանխել է Սիրիայում գործողությունների մասնակցած ահաբեկչի մուտքը Հայաստան

ՀՀ վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը սպառնացող վտանգների մասին տեղեկատվության ստացմանը, մշակմանը, վերլուծությանը և իրացմանը, ինչպես նաև այդ վտանգների կանխատեսմանն ուղղված իր կանոնադրական գործառույթների բնականոն իրականացումը՝ վերջին օրերի ընթացքում հանրապետությունում ձևավորված օպերատիվ բարդ իրավիճակով պայմանավորված խիստ հսկողության տակ պահելով օտարերկրյա պետությունների և ահաբեկչական կազմակերպությունների հետախուզական և այլ քայքայիչ գործունեությունը։

Այլ պետությունների գործընկեր հատուկ ծառայությունների հետ ակտիվ փոխգործակցության և տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև ձեռնարկվող օպերատիվ-հետախուզական միջոցառումներով և քննչական գործողություններով դեռևս տարեսկզբից նկատելով միջազգային ահաբեկչական կազմակերպություններին առնչություն ունեցած անձանց կողմից ՀՀ տարածք ներթափանցելու միտումների նախանշաններ՝ ներկայումս հանրապետությունում առկա լարվածության հանգամանքից օգտվելու և Հայաստանի Հանրապետությունը թիրախավորելու վերջիններիս շարունակական փորձերը կանխարգելելու նպատակով Ազգային անվտանգության ծառայությունը, հետախուզական և հակահետախուզական գործունեության ակտիվացմանը զուգահեռ, ուժեղացրել է նաև սահմանային հսկողությունը։ Միջազգային ահաբեկչական կազմակերպություններից բխող Հայաստանի Հանրապետության անվտանգությանը սպառնացող հավանական վտանգների նախանշանների մասին է վկայել դեռևս 2018 թվականի փետրվարի 13-ին ՀՀ ԱԱԾ-ի կողմից ՌԴ քաղաքացի, Մախաչկալա քաղաքի բնակիչ Սուլեյմանգաջի Բագանդգաջիևի ՀՀ քողարկված մուտք գործելու փորձի կանխումը։

Մասնավորապես, Ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ պետական սահմանի պահպանությանն ուղղված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տարանցիկ չվերթով Քենիայից Հայաստան ժամանած Ս.Բագանդգաջիևը փորձել է իր լուսանկարով, սակայն այլ անձի կենսորոշիչ տվյալներով Ուկրաինայի քաղաքացու ակնհայտ կեղծ անձնագրով մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք։ Ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու և ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործով Ս.Բագանդգաջիևին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ և 329-րդ հոդվածների 1-ին մասերով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների ընթացքում նախնական տվյալներ են ձեռք բերվել միջազգային ահաբեկչական կազմակերպություններից մեկի կողմից Ս.Բագանդգաջիևի հավաքագրման և վարձատրության դիմաց 2015 թվականի մայիս ամսից Սիրիայի Արաբական Հանրապետությունում զինված ընդհարումներին վերջինիս մասնակցության վերաբերյալ։ Քննչական գործողությունների ընթացքում տվյալներ են ստացվել նաև Ս.Բագանդգաջիևի կողմից Երևանի և ՀՀ այլ քաղաքների առանձին տեղանքների նկատմամբ ցուցաբերված հետաքրքրության վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ՝ միջազգային ահաբեկչական գործունեությանը Ս.Բագանդգաջիևի մասնակցության, կեղծ անձնագրի ձեռքբերման, ինչպես նաև Հայաստան նրա ժամանման հանգամանքներն ու իրական նպատակները պարզելու ուղղությամբ։ ՀՀ վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը մեկ անգամ ևս փաստում է, որ օրենքով իրեն վերապահված մեթոդների և միջոցների ողջ գործիքակազմի կիրառմամբ շարունակում է ՀՀ քաղաքացիների, հասարակության և պետության անվտանգության ապահովման և իր իրավասությանը վերապահված մյուս խնդիրների լուծմանն ուղղված գործառույթների հետևողական իրականացումը։

 

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն