Մոսկվայում դատական նիստի ժամանակ մահացել է հայ փաստաբան Սիմոն Ծատուրյանը
Փաստաբան Սիմոն Ծատուրյանը Մոսկվայում կողոպուտի քրեական գործով դատական նիստի ժամանակ մահացել է: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է դատարանի մամուլի քարտուղարը:
«Քրեական գործի դատաքննության ժամանակ փաստաբան Սիմոն Ծատուրյանը վատ է զգացել: Նրա համար շտապօգնություն են կանչել, բժիշկները կես ժամ շարունակ փորձել են օգնել, բայց չեն կարողացել փրկել»,- ասել է մամուլի քարտուղարը:
Իրավաբանը մահացել է սրտի անբավարարությունից: Նա 66 տարեկան էր: