Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը ես եմ. Նիկոլ Փաշինյան, 2011 թ.
«Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը ես եմ»:
Այս մարդը 2011 թվականից հավատարիմ է մնում իր սկզբունքներին, ձեռնարկված միջոցառումներով՝ արդարացնում գերնպատակը:
«Ես գալու եմ, թակելու եմ ձեզանից յուրաքանչյուրի դուռը, դուրս անեք տնից` պատուհանով եմ ներս մտնելու և յուրաքանչյուրիդ համար անհոգնել ընթերցելու եմ «1+1» իմ ուղերձը, մինչև ձեզնից յուրաքանչյուրը` տանը նստած, ինքն իրենից և ուրիշներից վախեցած ամեն ոք հասկանա, որ ինքը ավելին է, քան անպաշտպան հպատակ, ինքը քաղաքացի է, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որը պատասխանատվություն ունի պատմության ու ապագայի առջև, նախնիների և սերունդների առջև:
Քայլելու եմ, աղաղակելու եմ, բարձրաձայնելու եմ այնքան ժամանակ, մինչև անխոնջ բազմության յուրաքանչյուր անդամ գա հրապարակ և բարձրաձայն խոստովանի. Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ես եմ:
Նիկոլ Փաշինյան
Ելույթ Ազատության հրապարակում
06.10.2011թ. »: