Հանդիպել են Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը. Ա. Սարգսյանն իր հետ փաստաթղթեր է տարել
Երեկ երեկոյան հանդիպել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը, այս մասին վերջինս հայտնում է ֆեյսբուքյան իր էջում.
«Երեկ երեկոյան հանդիպում եմ ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։
Քննարկել ենք Հայաստանում ստեղծված վիճակը եւ լուծման հնարավոր ուղիները։
Հ.Գ. Պարոն Սարգսյանն իր հետ բերել էր նաեւ փաստաթղթեր այն մասին, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրել է 2011 թվականի դեկտեմբերին»: