Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքըTRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ ՀայաստանԱլիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ ՎարդևանյանՆոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվարկի ներքո․ Էդմոն ՄարուքյանԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԽաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ ԿարապետյանԷդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա ՄաթևոսյանԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԿառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութՄեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱլիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿ Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Ընդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ Մխիթարյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհ
uncategorized

Սերժ Սարգսյանի գիշերային այցը Ազգային ժողով և ՀՀԿ-ի ծրագրերը. ինչ են որոշել

Armlur.am-ը գրում է.

Հանրապետական կուսակցության անդամներն իրենց տեղը չեն գտնում: Երեկ` վաղ առավոտից, իշխող կուսակցության պատգամավորները խորհրդարանում սպասում էին վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանին, որպեսզի վերջինիս հետ քննարկումներ անցկացնեն, հասկանան թե՛ իրենց, թե՛ կուսակցության ճակատագիրը: Սակայն մինչ օրվա վերջ Կարապետյանն այդպես էլ խորհրդարան չեկավ:

Դրա փոխարեն, սակայն, հանրապետականները բուռն նիստ են ունեցել եւ չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ. խմբակցությունում եւ կուսակցությունում պառակտումն արդեն ակնհայտ է, որի ժամանակ ներկաներին փորձել է հանգստացնել խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Սկզբում Բաղդասարյանը Սերժ Սարգսյանի անունից առաջարկել է Կարեն Կարապետյանին վարչապետ առաջադրելու տարբերակը, որը, սակայն, մեծ հակազդեցության է արժանացել: Պատգամավորները դժգոհ են եղել այն հանգամանքից, որ Կարեն Կարապետյանն անում է իր ուզածը եւ հաշվի չի նստում ոչ ոքի, այդ թվում հենց ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ, եւ նիստը ընդհատվել է:

Այդ դժգոհությունը երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չթաքցրեց նաեւ Վահրամ Բաղդասարյանը` ասելով, թե քննարկում չի եղել, սպասում են: Սակայն նրանք այդպես էլ սպասելով մնացին:

Սակայն նիստից հետո հանրապետական պատգամավորների դեմքերից կարելի էր հասկանալ, որ արշալույսները ՀՀԿ-ում այլեւս խաղաղ չեն, եւ չկա այն միասնականությունը, որը փորձում են ցույց տալ: Այսօր նաեւ կուսակցության գործադիր մարմնի նիստ է սպասվում, եւ շատ հարցեր այդ ժամանակ կքննարկվեն, ընդհուպ Սերժ Սարգսյանին ՀՀԿ-ից հեռացնելու հարցը, սակայն պառակտումն արդեն ակնհայտ է: Ընդ որում, երեկ տեղի ունեցած խմբակցության նիստը բավական կարճ է տեւել` մոտ 30 րոպե, ինչը բավական տարօրինակ է՝ հաշվի առնելով, թե որքան հարցեր կային քննարկելու:

 

Հետաքրքիր է նաեւ, որ հանդիպումից հետո պատգամավորները մաս-մաս էին դուրս գալիս սենյակից եւ փախչելով խուսափում էին պատասխանել լրագրողների հարցերին: Անգամ Էդուարդ Շարմազանովը, որ միշտ պատրաստ էր պատասխանել լրագրողների հարցերին, երեկ ակնհայտ անտրամադիր էր: Մեր տեղեկություններով` նիստի ընթացքում ամենամտահոգ եւ հարցեր բարձրացնող մարդկանցից մեկն էլ հենց նա է եղել: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե քիչ անց խմբակցությունը հայտարարություն կանի, բայց այդպես էլ հայտարարություն չեղավ:

 

Երեկ հանրապետականները ողջ օրը շատ լարված են եղել. նախկինում ժպտերես, կենսուրախ պատգամավորները նույնիսկ բարեւելու սիրտ չունեին: Սակայն նրանք ոչ միայն անտրամադիր էին, այլ նաեւ մտահոգ: Ուշագրավ է, որ հանրապետական պատգամավորներին հրահանգված էր ամբողջ օրը խորհրդարանում մնալ: «Լարված վիճակ է երկրում, չգիտենք` ինչ կարող է լինել»,-փոխանցեցին հանրապետականները: Բացի այդ, Կարեն Կարապետյանը նրանց խոստացել էր գալ, այդ պատճառով եւս նրանք «գերի» մնացին խորհրդարանում: Բայց այդպես էլ չէր եկել:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում