Շատ կարևոր է չկորցնել Հայաստանը․ Սոլովյովի անդրադարձը հայաստանյան դեպքերին (տեսանյութ)
Հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Сила Слова ռադիոհաղոդրման ընթացքում անդրադարձել է հայաստանյան ներքաղաքական իրավիճակին։
«Հայերը շատ էմոցիոնալ և ազատասեր ժողովուրդ են։ Ամեն հայ վարչապետ և գեներալ է՝ լուսավոր և խելացի․ դա այդպես է։ Հիմա գնում է, սակայն, այնպիսի մի գործընթաց, որը պետք է բխի այդ երկրի Սահմանադրությունից»։
Սոլովյովի համոզմամբ՝ հայերն այս պահին պայքարում են իրենց ներքին քաղաքկանության համար և, հետևաբար, դա միայն իրենց ներքին գործն է։
Ըստ հաղորդավարի, սակայն, այդ խելացի քաղաքական գործիչները պետք է կարողանան հաշվարկել ամենատարբեր և ամենակարևոր մանրուքները և եթե նրանք չանցնեն լեգիտիմացման գործընթաց, ապա մշտապես հնչելու է հետևյալ հարցը՝ «Ո՞վ ես դու»։
Ամբողջությամբ՝ տեսանյութում․