Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Փրկարարները հայտնաբերել են մոլորված 12 քաղաքացիներինՌոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել ՄեսսիինԵրիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներումՎայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունըՊուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացունՕգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումներըՀետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. ԶելենսկիԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանըԸստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք Չալաբյան0% հարկ` փոքր բիզնեսի համար. Ուժեղ Հայաստանը օրինագիծ կներկայացնի ԱԺ. Նարեկ կարապետյանՀայաստանում շուրջ 8 տարի համաներում չի եղել. Լիաննա Գասպարյան Եկեղեցու ներքին գործերին աշխարհիկ դատարանն իրավունք չունի խառնվել. Մենուա ՍողոմոնյանԸնտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբՓաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան «Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը ԶՊՄԿ-ի ներդրումները, արդյունավետությունն ու պատասխանատու բիզնեսը՝ որպես երկարաժամկետ տնտեսական աճի հիմք Շարքային քաղաքացին իշխանությունների պատճառով երբեք չպետք է տուժի. Հրայր ԿամենդատյանUcom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով «ՀայաՔվեի» ակցիան` հաջակցություն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի«Թող սա լինի կյանքիդ միակ ծնունդը, որ տանը չես». Գոռ Հակոբյանի ոդին՝ Ֆելիքսը նշում է ծննդյան 12-ամյակը ԱՄՆ բազաները կգրավվեն, եթե Վաշինգտոնը միջուկային զենք կիրառի. ԻՀՊԿ Երկրում իրավիճակ փոխելու համար պետք է հստակ քայլեր անել, այլ ոչ թե զուտ քննադատել. Աննա Կոստանյան«Ազատազրկումը` որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Հայաստանում»Հայ ժողովուրդը պետք է համախմբված տեր կանգնի իր բոլոր իրավունքներին. Արսեն Գրիգորյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ինՔաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն ՀովասափյանԱլիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Լույս չի լինելու Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըՍահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա ՇուշանյանԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել է
uncategorized

Արմեն Մարտիրոսյան. «Հանրապետական կուսակցությունը պետք է իշխանությունից հեռացվի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ժառանգությունը» հրաժարվել է հանդիպել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հանդիպումը մերժելու մասին հայտարարության մեջ ասվում է, որ՝ «…նման քննարկում կարելի էր իրականացնել, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և սփյուռքահայ մեր հայրենակիցները կողմնորոշված չլինեին իրենց կարծիքի մեջ, սակայն նրանք վաղուց ունեն իրենց համոզմունքը՝ ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն և արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ այդ օրակարգի շուրջ կարող է բանակցել հրապարակում կանգնած ժողովրդի կողմից լիազորված ներկայացուցիչը: «Ժառանգություն» կուսակցությունը՝ ի սկզբանե լինելով ժողովրդական շարժման ակունքներում, այսօր էլ շարունակում է մեր քաղաքացիների ու հայրենակիցների հետ պայքարել հանուն Հայաստանի քաղաքացու և հայ ժողովրդի: Մենք մերժում ենք «Հայաստանի Հանրապետական» կուսակցության իշխանության մնալու ցանկացած փորձ»:

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ հիմա ամենավճռական փուլն է: Հայ ժողովուրդը չպետք է հոգնի և պետք է շարունակի իր պայքարը և չպետք է դիմի որևէ կարգազանցության:

«Բոլորը, այդ թվում նաև «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները, օրինական դաշտում էին գործում և եթե ուշադրություն դարձնեք, ընդդիմադիր կուսակցությունների բոլոր հայտնի գործիչները չեն շեղվել օրենքի տառից: Իսկ այս օրերին արդեն առանց համարանիշների մեքենաների ի հայտ գալն ու արագ երթևեկելը մեզ համար նույնպես ընդունելի չէ: Մենք պայքարում ենք օրինականություն հաստատելու համար»,– ասաց Ա. Մարտիրոսյանը:

Նա չբացառեց, որ նման վարքագիծ դրսևորողների նպատակը խաղաղ ակցիայի կազմակերպիչների հանդեպ հասարակության մեջ դժգոհության ալիք բարձրացնելը կարող է լինել:

«Հնարավոր է ինչ–որ հատուկ խմբերի ներկայացուցիչներ լինեն, քանի որ նման վարքագիծ են դրսևորում նաև բավականին թանկարժեք մեքենաների վարորդները: Ինչը բնականաբար ընդդիմադիր հատվածի ներկայացուցիչների կարողություններին չի համապատասխանում: Բացի այդ, կարող են նաև ինչ–որ խմբեր լինել, որոնք շարժումը վարկաբեկելու համար հարբած վիճակում ծեծկրտուքներ հրահրեն: Այս ամենից խուսափելու համար մեր քաղաքացիները պետք է զգոն լինեն և շարունակեն իրենց ակտիվությունը, որովհետև հասել ենք վերջին հանգրվանին և մնացել են վերջին հարվածները, որպեսզի թավշյա հեղափոխությունը կյանքի կոչվի»,– ասաց Ա. Մարտիրոսյանը:

Կուսակցության առաջնորդի կարծիքով նման վարքագիծ դրսևորելու պատճառը մի կողմից շարժումը սաբոտաժի ենթարկելն է, մյուս կողմից՝ այս պահին դեռևս գործող իշխանությունները փորձում են արտահերթ ընտրություններն իրենց հովանավորության ներքո անցկացնել, ինչը հնարավորություն կտա ընտրակեղծիքների գործիքակազմ օգտագործելով կեղծել արդյունքները:

«Դա թույլ տալ չի կարելի և ես այդ առումով ամբողջովին համաձայն եմ Նիկոլ Փաշինյանի հետ, որ հրապարակի թեկնածուն պետք է անպայման վարչապետ դառնա և դրանից հետո պետք է ժամանակավոր կառավարություն ձևավորել»,– ասաց Ա. Մարտիրոսյանը:

Խոսելով վերջին շրջանում ընդդիմադիր կուսակցությունների կողմից դեպրեսիվ կեցվածք դրսևորելու մասին, նա նշեց, որ ոչ միայն «Ժառանգությունը», այլև շատ այլ արտախորհրդարանական քաղաքական ուժեր առաջին իսկ օրերից պայքարի մեջ են եղել: Հարցին, թե այդ դեպքում ինչու համատեղ պայքարի դուրս եկած քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները հարթակից հանդես չեն գալիս հայտարարություններով, Ա.Մարտիրոսյանը պատասխանեց.

«Այդ մասին հետո կխոսենք: Այս պահին Նիկոլ Փաշինյանը համակարգում է այդ շարժումը, այնպես որ, այդ առումով ես որևէ խնդիր չեմ տեսնում, բայց այդ մասին կարծում եմ հետո կխոսենք: Այս պահին ընդամենը պետք է աջակցել մեր քաղաքացիներին, որպեսզի Նիկոլ Փաշինյանի և նրա գործընկերների և համախոհների համակարգմամբ այս շարժումն իր հաղթական ավարտին հասնի: Դրանից հետո արդեն կարող ենք վերլուծել ներկա իրավիճակը»,– ասաց Ա. Մարտիրոսյանը:

Բավականին մոտիկից ծանոթ լինելով, իր խոսքով՝ ՀՀԿ–ի կողմից խարդավանքներ հյուսելու կարողություններին և այն ջանքերին, որոնց մասին այս պահին բարձրաձայնելը նպատակահարմար չհամարեց, Ա. Մարտիրոսյանը նշեց, որ թեև փոքր չափով կասկած այնուամենայնիվ կա, բայց չի հավատում, որ ներկա իրավիճակում իշխանությունը պահելու համար ՀՀԿ–ն նման քայլերի կդիմի:

«Ես կարծում եմ, եթե մի փոքր էլ այսպես շարունակենք և մի փոքր էլ ակտիվացնենք մեր պայքարը, ապա շատ ժամանակ չի պահանջվի, հաղթական ավարտը դե յուրե գրանցելու համար»,– ասաց Ա. Մարտիրոսյանը:

Խոսելով Սերժ Սարգսյանի վերջին հայտարարության մասին նշեց, որ իշխող կուսակցության ղեկավարի վարչապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո, այդ կուսակցության բոլոր ներկայացուցիչները նույնպես պետք է հրաժարական տան:

«Ինձ համար միանշանակ է հասարակության պահանջը, որ Հանրապետական կուսակցությունը պետք է իշխանությունից հեռացվի»,– ասաց Ա. Մարտիրոսյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում