Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա Ղահրամանյան«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանՄենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութ«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան
Հասարակություն

Փշաքաղվելու աստիճան հուզիչ: Ապրիլյան պատերազմի մասնակիցների ուղերձը ՀՀԿ-ին

Այսօր մեկնարկած հակաիշխանական անհնազանդության խաղաղ գործողություններին են միացել նաև 2016 թվականի Ապրիլյան պատերազմի մասնակից տղաները: Ֆրանսիայի հրապարակում հավաքված տղաները երթով շարժվեցին նախ՝ Հանրապետության հրապարակ, ապա Մաշտոցի պողոտայով միաձայն երգելով շարունակեցին իրենց երթը:

«Դիրքապահ» Քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում ՀԿ-ի նախագահ Մանուել Մանուկյանը «ՀԺ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց նպատակն է՝ կանգնել ժողովրդի կողքին, հատկապես լինել այն հատվածներում, որտեղ ոստիկանները ճնշում կգործադրեն մարդկանց վրա:

«Այստեղ ներկա են միայն քառօրյայի մասնակիցներ, եւ մենք ուզում ենք նայել այն ոստիկանների աչքերին, որոնք մեր քաղաքացու, մեր ժողովրդի վրա ձեռք են բարձրացնում: Մենք դեմ ենք Հանրապետական կուսակցությանը»,- ասաց Մանուել Մանուկյանը: Վերջինս ասաց, որ «Դիրքապահ» Քառօրյա պատերազմի մասնակիցների միավորումը նախորդ օրը հանդիպում էր խնդրել ՀՀԿ-ականներից որևէ մեկի հետ, սակայն իրենց ոչ ոք չի ընդունել: Հանդիպել են միայն ԵԼՔ-ի հետ:

«Եթե իրենք այսպիսի վերաբերմունք են ցուցաբերում Ապրիլյան պատերազմի հարյուրից ավելի մասնակիցների նկատմամբ, ապա պատկերացնում ենք, թե ինչ վերաբերմունք ցույց կտան հասարակ ժողովրդին ու շարքային մարդուն»,- ասաց նա: Ապրիլյանի մասնակիցները երթով շարժվելու են ՀՀ կառավարություն եւ հանդիպում են պահանջելու Կարեն Կարապետյանի հետ:

«Մենք նրա հետ հանդիպում ենք պահանջում, քանի որ վտանգավոր է նման իրավիճակի շարունակականությունը, իսկ այսօրվա ցույցը նորից տեղի է ունենում Կարեն Կարապետյանի պատճառով»,-ասաց Մանուել Մանուկյանը:

Այսօրվա հանրահավաքին ներկա Ապրիլյան պատերազմի մասնակից տղաներից գրեթե բոլորը Երևանի տարբեր համալսարաններում սովորող ուսանողներ են: ԵՊԲՀ-ի ուսանող Թադևոս Ծփնեցյանը «ՀԺ»-ի հետ զրույցում ասաց, որ առաջին օրվանից շարժման մասնակից է. «Մենք դեմ ենք բռնությանը, մեր հիմնական նպատակն այսօր ժողովրդի պաշտպանությունն է, ինչպես արել ենք արդեն երկու տարի առաջ»:

 

Լուսանկարում՝ Ապրիլյանի մասնակից Թադեւոս Ծփենցյանը

Արցախում ծառայած Էդուարդ Սողոմոնյանն ասաց. «Հանրապետականը շատ դժվար է հասկանում կա՛մ չի հասկանում, որ մենք անձ չենք մերժում, մենք համակարգ ենք մերժում»: Էդուարդ Սողոմոնյանի խոսքով՝ Հայաստանի վարչապետ տեսնում են նրան՝ ում կընտրի ժողովուրդը: «Ամենագլխավոր նպատակն է, որ այս երկրում հաստատվի իրավական մթնոլորտ, իրավունքի գերակայություն լինի բոլորի համար»,- ասաց Էդուարդ Սողոմոնյանը:

Վերջինիս խոսքով՝ իրենց հիմնական նպատակն է՝ խաղաղ, բաց ձեռքերով ցույց տալ իրենց ուժը. «Իշխանությունն իր ուժը կորցնում է այն դեպքում, երբ ժողովուրդը ցույց է տալիս, որ բռնություն չի գործադրում, չի սադրում, ուղղակի ասում է, որ դեմ է օլիգարխիային, անիրավությանն ու թալանին»:

 

Լուսանկարում՝ աջից Էդուարդ Սողոմոնյանը

Ապրիլյանի մասնակիցներից Սարգիս Նիազյանն էլ ասաց, որ եթե հանկարծ բախում լինի ցուցարարների եւ ոստիկանների միջև՝ պատրաստ են առաջինը իրենք ընդունել հարվածը. «Ոստիկաններն իրենց աշխատանքն են կատարում, բայց բռնությանը մենք դեմ ենք եւ պատրաստ ենք լինել ամենասուր տեղերում»:

 

Լուսանկարում՝ Սարգիս Նազարյան

Հիշեցնենք, իշխանությունն անցնցում փոխանցելու հարցի շուրջ այսօր պետք է տեղի ունենային Կարեն Կարապետյան- Նիկոլ Փաշինյան բանակցություններ: Սակայն նախապես հայտարարված հանդիպումը տեղի չունեցավ:

Մանրամասներն՝ Այստեղ